TikTok-ը հայտարարել է, որ արգելում է նիհարելու հետ կապված պրոդուկտների գովազդները՝ պաշտպանելու օգտատերերին body-shaming-ից և ինքնագնահատականի հետ կապված խնդիրներից:
Ինչպես նշել է TikTok-ը:
«Քաշի հետ կապված ստորացումն ու body shaming-ը ստեղծում են և՛ անհատական, և՛ մշակութային մարտահրավերներ, և մենք գիտենք, որ դա չվերահսկելու դեպքում համացանցը կարող է սաստկացնել նման խնդիրները: Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք՝ պաշտպանելու մեր համայնքը վնասակար քոնթենթից և պահվածքից՝ ստեղծելով body-positive միջավայր:»
Այսպիսով TikTok-ը թարմացրել է գովազդման իր քաղաքականությունը՝ արգելելու բոլոր այն գովազդները, որոնք ծոմ պահելու հավելվածների և նիհարելու մասին են, ինչպես նաև բարձրացնում է սահմանափակումները այն գովազդների համար, որոնք խթանում են մարմնի նեգատիվ և վնասակար նկարները: