Telegram-ի հիմնադիրը պնդում է, որ WhatsApp-ը վտանգավոր է օգտագործման համար

0
1730

Telegram Messenger-ի հիմնադիր Pavel Durov-ը իր բլոգում <<վիրավորական>> հրապարակում է կատարել՝ WhatsApp-ի խնդիրների վերաբերյալ, անվանելով այն <<վտանգավոր>> օգտագործման համար։ Նա նշել է, որ զրուցարաններն ուղակի ծայրից ծայր կոդավորելով այն չի պաշտպանի օգտատերերին խախտումներից։

Durov-ը նաև ասել է, որ WhatsApp-ը տեղական իրավապահ մարմիններին թույլ տալով հասանելի լինել տվյալներին և այդ կերպով համաձայնության գալով՝ ունի <<արտոնություններ>> առանց որևէ խանգարող հանգամանքների զբաղվելու բիզնեսով, այնպիսի երկրներում ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը։

Նա նշում է, որ իրենք էլ են մոտեցել նույն գործակալություններին, սակայն մերժում են ստացել, և արդյուքնում Telegram-ն արգելված է որոշ երկրներում, որտեղ WhatsApp-ը ոչ մի խնդիր չունի իշխանության հետ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում և Իրանում։

Դեռևս WhatsApp-ը չի հրապարակել, որևէ պատասխան Durov-ի քննադատություններին։