Spotify-ը ստեղծում է playlist, որը դուր կգա նաև ձեր կենդանուն

0
413

Շվեդական երաժշտական ծառայություն Spotify-ը թողարկել է նոր Pet Playlists-ը, որը հաշվի առնելով ձեր երաժշտական նախասիրությունները և ձեր կենդանուն բնորոշ հատկանիշները ստեղծում է playlist-ներ՝ ձեր և ձեր կենդանու համար։

Ըստ Գլազգոյի համալսարանի վերջին հետազոտության շները դրական են արձագանքում և հանգստանում են լսելով ռեգգի և սոֆթ ռոք, կլասիկ երաժշտությունը օգտակար է նրանց համար, մինչդեռ ծանր մետալ երաժշտությունը կստիպի նրանց հաչել։

Այսպիսով Spotify-ը նշել է, որ խորհրդակցել է թավջութակահար և երաժշտագետ David Teie-ի հետ (ով ի դեպ ստեղծել է բիզնես՝ վաճառելով երաժշտություն կատուների համար), կազմելու այժմ արդեն ծրագրավորված ալգորիթմը։ Ինչպես նաև կազմակերպությունը նշել է, որ ձեր playlist-ը կազմելու համար, օգտագործում է միայն այն ինֆորմացիան, որով դուք կիսվում եք ձեր կենդանու մասին։