Մարդիկ 20% ավելի շատ ժամանակ են անցկացնում հավելվածներում՝ COVID-19-ի ինքնամեկուսացման օրերին

0
978

Ըստ App Annie-ի վերջին զեկույցի՝ մարդիկ 20%-ով ավելի շատ ժամանակ են օգտագործում հավելվածների վրա COVID-19-ի ինքնամեկուսացման օրերին։ Մինչդեռ օգտատերերի iOS և Android հավելվածներում անցկացրած ժամանակը նույնպես բարձրացել է համապատասխանաբար 15% և 5%-ով։

App Annie chart

Ըստ App Annie-ի՝ Իտալիայում հավելվածների վրա անցկացրած ժամանակը աճել է 30%-ով՝ Մարտ ամսին Q4 2019-ից, մինչ Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը ունեցել են համապատասխանաբար՝ 15%, 10% և 10% աճ։

App Annie chart

Իսկ ինչ վերաբերում է TikTok-ին, այն շարունակում է գրավել առաջին հորիզոնականը ամենաշատ ներբեռնվող հավելավծների շարքում։

App Annie chart

App Annie-ն նաև նշում է, որ վիդեո չատ հավելվածներ Zoom-ը և Houseparty-ն նույնպես նշանակալի աճ են գրանցել COVID-19 ինքնամեկուսացման օրերին։