Snapchat-ն ավելի է ընդլայնում իր Off-Platform Sharing հնարավորությունները

0
837

Snapchat-ը փորձարկում է նոր գործիք, որը թույլ կտա օգտատերերին՝ կիսվել իրենց պրեմիում քոնթենթ առաջարկներով:

Դեռ 2018թ.-ին, Snapchat-ն ավելացրեց հավելվածից դուրս Story-ների կոնկրետ տեսակներով կիսվելու հնարավորություն՝ embed-ների կամ link share-ի միջոցով: Այդ ժամանակ հնարավորությունը սահմանափակված էր Official Stories-ով, որոնք ստեղծվում էին հայտնիների և ինֆլուենսերների կողմից և Our Stories-ով, որոնք հավաքվում էին Snapchat-ի in-house թիմի կողմից:

Բայց այժմ Snapchat-ը նաև ընդլայնում է նույն հնարավորությունը իր premium Discover content-ի համար:

Ըստ Axios-ի՝ այս նոր թարմացումը թույլ կտա Snapchat-ի օգտատերերին՝ հարթակից դուրս կիսվել իրենց ընկերների հետ “Snap Originals”-ով, “Shows”-ով և “Publisher Stories”-ով պարզապես օգտագործելով shareable link-եր:

Ինչպես այլ հարթակների embed-ների դեպքում՝ երբ այս հղումներով կիսվեք այլ սոց. մեդիա կայքերում կամ հաղորդագրություններում, դրանք օգտատերերին կուղղորդեն ետ՝ Snapchat app՝ դիտելու տեսանյութերը:

Ստորև կարող եք տեսնել թե ինչպես են ներկայիս Snap վիդեո հղումները ցուցադրվում դեսքթոփի վրա.

Snapchat video links