Snapchat-ը ցուցադրել է իր նոր Minis կոչվող third-party հավելվածները

0
1284

Snap-ի Partner Summit-ում ընկերությունը կիսվեց իր նոր գործիքով, որը կոչվում է Minis։

Snap Minis-ը third-party ծրագրեր են, որոնք գործում են հավելվածի Chat բաժնում։ Օգտատերերը կարող են օգտագործել դրանք առանց կողմնակի հավելվածներ օգտագործելու։ Երբ սեղմեք դրանցից մեկի վրա Mini-ն կդառնա ամբողջական էկրանով և դուք կկարողանաք դրանցով ամրագրել ֆիլմի տոմսեր, քննությունների պատրաստվել, մեդիտացիայի մասնակցել և այլն։

Ինչպես Snap Games-ը, այնպես էլ Snapchat-ի mini ծրագրերը ստեղծվել են HTML5 -ի վրա և կարող են արագ հասանելի լինել, իսկ օգտատերը ստիպված չի լինի սպասել մինչև ներբեռնումն ավարտվի։

Snap-ը մանրամասներ է տրամադրել առաջին 7 Minis-ի վերաբերյալ, որոնք կթողարկվեն հաջորդ ամսվա ընթացքում։