Snapchat-ն ավելացնում է նոր գործիք, որը կոչվում է “Here For You”, որպես նոր միջոց հոգեկան առողջության բարելավման համար։ Եթե ունեք դեպրեսիա, անհանգստություն կամ անորեքսիա, Snapchat-ը ցանկանում է օգնել ձեզ։

Այս հնարավորությունը նպատակաուղղված է հատկապես Snapchat-ի երիտասարդ օգտատերերի համար․ բոլոր 13-24 տարեկան անձանց 90%-ն ԱՄՆ-ում օգտագործում է Snapchat-ը։
Jen Stout-ը նշել է, որ երբեմն օգտատերերը որոնում են այս բնույթի քոնթենթ՝ լինի անհանգստություն թե դեպրեսիա, և փոխարենը հումորային բնույթի քոնթենթ ստանալը կամ ընդհանրապես ոչինչ չստանալը, կազմակերպությունը ցանկանում է երիտասարդ օգտատերերին տրամադրել գործիքներ՝ կապված առողջության հետ, որոնք շուտով հասանելի կլինեն հավելվածում։