Snapchat-ի Bitmoji Fashion հնարավորությունները կարող են eCommerce-ում մեծ հաջողության հասնել

0
197

Այս շաբաթ Snapchat-ը հայտարարել է Levi’s-ի հետ նոր համագործակցության մասին, որն օգտատերերին թույլ կտա՝ իրենց Bitmoji ավատարներին հագցնել Levi’s-ի կլասիկ  հանդերձանքներով:

Bitmoji x Levis

Ինչպես նշում է Snap-ը.

«Levi’s x Bitmoji հավաքածուն ներառում է 501 Original Fit Jeans, Trucker Jackets, և Western Shirts: Snapchatter-ները և Bitmoji օգտատերերը կարող են ընտրել Levi’s-ի 12 համադրված հանդերձանքներից կամ հենց իրենք ստեղծեն իրենց look-ը:»

Անցած տարի Snapchat-ն ավելացրել էր Bitmoji ավատարներին տարբեր հանդերձանքներով հագցնելու հնարավորություն, որի արդյունքում համագործակցել էր Ralph Lauren-ի և Jordan-ի հետ:

Snapchat x Jordan

Bitmoji կերպարները բավականին հայտնի են հավելվածում. Snapchat-ի օգտատերերի շուրջ 70%-ն օգտագործում է հնարավորությունը:

Այժմ, ինչպես կարող եք տեսնել Matt McGowan-ի tweet-ում՝ Snapchat-ի full-body tracking գործիքներով օգտատերերը կարող են ստեղծել իրենց Bitmoji հերոսների life-sized տարբերակները, որոնք կարող են տեղադրել և ցուցադրել իրական վայրերում: