Snapchat-ը թողարկում է նոր Spotlight կոչվող հնարավորությունը

0
1006

Snapchat-ը հայտարարել է նոր “Spotlight” հնարավորության մասին, որի նպատակն է գրավել TikTok-ի օգտատերերին: Այսօրվանից սկսած Spotlight-ը կլինի ինտեգրված պրոդուկտ Snapchat-ի ներսում: Այն կունենա լավագույն վիդեո Snap-երի պարբերաբար թարմացվող ընտրություն և կցուցադրի լավագույն Snapchat քոնթենթը, որը ստեղծվում է Snapchat-ի համայնքի օգտատերերի կողմից:

Spotlight-ը թույլ կտա ոչ միայն Snapchat-ի հիմնական creator-ներին, այլ բոլորին ունենալ իրենց վիդեո Snap-ը:

Այն աշխատում է հետևյալ կերպ. ստեղծիր վիդեո Snap, սեղմիր “Send To” կոճակի վրա, ընտրիր նոր Spotlight հնարավորությունը, որը էկրանի վերին հատվածում է, և սեղմիր Send:

Ձեր Snapchat հաշիվը չպետք է լինի հանրային՝ Spotlight-ում վիդեոներ ներկայացնելու համար: Ցանկացած Snapchat օգտատեր կարող է Spotlight-ում ներկայացնել քոնթենթ, բայց պետք է լինի առնվազն 16 տարեկան՝ գումար վաստակելու համար:

Spotlight-ն այժմ հասանելի է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դենմարկում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Մյուս երկրները շուտով նույնպես կունենան հնարավորությունը: