Reddit-ը թողարկում է նոր՝ 12 շաբաթ տևողությամբ Online Advertising School ծրագիրը, որը թույլ կտա մասնակիցներին՝ սովորել Online Advertising լավագույն մասնագետներից:
Reddit-ի Ad School-ը կբացահայտի մի շարք կարևոր մանրամասներ՝ ներառելով copywriting-ը, PR-ը և սոցիալական մեդիա մարքեթինգը։

Ad School դասընթացները տեղի կունենան շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուր <<դասարանը>> կունենա մինչև 50 ուսանող, ովքեր կհանդիպեն իրենց պրոֆեսիոնալ ուսուցչի հետ վիդեո կոնֆերանսով։
Դասախոսությունը միանգամից հասանելի կլինի հանրությանը, ովքեր հետևում են դասընթացին Reddit-ում r/Advertising-ի միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է ունենալ հասանելիություն դասախոսությանը և տեսնել հանձնարարությունը, նաև քննարկել դասախոսությունը, հարցեր տալ կամ խնդրել նոր աղբյուրներ, օրինակ՝ գրքեր և բլոգներ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Իսկ շաբաթվա վերջում նրանք, ովքեր կատարել են հանձնարարված ծրագիրը կհրավիրվեն՝ ներկայացնելու այն՝ որպեսզի խումբը դիտարկի։
Reddit-ի Advertising School-ը սկզբնական շրջանում կընդունի միայն 50 ուսանողի դասեր յուրաքանչյուր ծրագրի համար, սակայն դասախոսությունները հասանելի կլինեն r/Advertising School YouTube-ի ալիքում։
Այսպիսով եթե հետաքրքրված եք, կարող եք լրացնել ֆորմն այստեղ՝ դասընթացի 50 ուսանողներից մեկը դառնալու համար։