Pinterest-ը երեք նոր հնարավորություններ է թողարկել իր հավաքածուների համար, որոնք թույլ են տալիս օգտատերերին՝ հարթակում ավելի արդյունավետ կերպով օգտագործել իրենց ժամանակը:
Pinterest-ի հավաքածուների պահանջարկն աճում է, և ինչպես նշում է ընկերությունը՝ ամսական ստեղծվող հավաքածուների քանակը տարեց տարի ավելանում է 35%-ով:
Հատկապես աճել է նոր հավաքածուների ստեղծումը հետևյալ կատեգորիաներում.
- Home improvement
- At-home workouts
- Baby products
- Essential goods
- Gifts
Վերը նշված կատեգորիաները նաև ունեցել են աճ՝ որոնումներում և պահպանված pin-երում:
Ավելացված երեք նոր հնարավորություններն են.
Notes to Self
Պահպանված pin-երում կա նոր բաժին, որտեղ օգտատերերը կարող են իրենց համար նշումներ ավելացնել:
New Board Toolbar
Pinterest-ն ավելացնում է նոր toolbar՝ էկրանի վերին հատվածում, որը ցույց է տալիս բոլոր գործողությունները, որոնք կարող եք կատարել:
Այդ toolbar-ը օգտատերերին թույլ է տալիս՝ օգտվել հետևյալ գործողություններից.
- դասակարգել pin-երը
- բացահայտել pin-երի հետ կապված նոր գաղափարներ
- դիտել նշումները
- To-do list-եր
- և ավելին
Board Favorites
Pinterest-ը փորձարկում է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին՝ նշել իրենց հավանած թոփ pin-երը star icon-ով: