Pinterest-ը թողարկել է նոր դիզայն iOS-ի և Android-ի վրա

0
1038

Pinterest-ը հայտարարել է նոր դիզայնի մասին՝ հարթակը դարձնելով ավելի վիզուալ iOS-ի և Android-ի վրա։

Այն մի փոքր թարմացում է կատարել հավելվածում բարելավելու այն օգտատերերի համար։ Այժմ ավելի քիչ հեռավորություն է լինելու Pins-երի շուրջ։ 


Թարմացումը կատարվել է 4 հիմնական փոփոխություններով․ 

1․ Search-ն այժմ Navigation bar-ում է որպեսզի անհատականացված թրենդային որոնումները մեկ հպումով հասանելի լինեն Pinner-ներին։

2․ Following tab-ն այժմ Home Feed-ի վերևային հատվածում է, որտեղ Pinner-ները կարող են ստանալ նոր գաղափարներ նրանցից ում հետևում են։ 

3․ Առաջարկվող Pin-երը (Recommended Pins), որոնք դուք մեկ հպումով կարող եք պահպանել՝ նույնպես Home Feed-ի վերևային հատվածում են ։

4․ Այժմ ավելի հեշտ է Pinner-ների համար գտնել իրենց պահպանած Pin-ը նոր թարմացված էջում։ 

Pinterest-ն ասում է, որ թարմացումները կշարունակվեն հրապարակվել ամբողջ աշխարհում իր հավելվածով ոգեշնչելու Pinner-ներին ստեղծագործել և կիսվել Pinterest-ում։