Pinterest-ն այժմ երրորդ ամենամեծ սոցիալական ցանցն է ԱՄՆ-ում

0
3497

Ըստ eMarketer-ի վերջին հրապարակման Pinterest-ն առաջ է անցել Snapchat-ից, որպես երրորդ ամենամեծ սոցիալական հարթակն ԱՄՆ-ում։ 

2018թ.-ին SnapchatPinterest-ից առաջ էր 300,000 օգտատերով , սակայն 2019թ․-ն ակնհայտորեն հաջողակ տարի էր Pinterest-ի համար, քանի որ այն այժմ գերազանցել է Snapchat-ին՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Ըստ eMarketer-ի հրապարակման Pinterest-ը կշարունակի մնալ նույն հորիզոնականում եկող տարիների ընթացքում։

2020 թ․-ին Pinterest-ի օգտատերերը կկազմեն ամբողջ սոցիալական մեդիայի օգտատերերի  41.1%-ն ԱՄՆ-ում, մինչդեռ Snapchat-ի օգտատերերը կկազմեն 39.7%-ը։ Ինչպես նաև ըստ eMarketer-ի կանխատեսումների Pinterest-ը կունենա 90.1 միլիոն օգտատեր մինչև 2020թ․-ը, իսկ Snapchat-ը՝ 86.1 միլիոն։