Pinterest-ը թողարկում է Pinterest Shop-ը փոքր բիզնեսների համար՝ վաճառելու պրոդուկտներ հարթակում

0
789

Pinterest-ը թողարկել է Pinterest Shop-ը, որը նոր հարթակ է, որտեղ կարող եք տեսնել փոքր բիզնեսների էջերն ու պրոդուկտները։ Ներկայումս խանութը ներառում է 17 տարբեր փոքր բիզնեսներ, որոնք պատրաստում և վաճառում են յուրահատուկ իրեր։

Pinterest-ում հասանելի են նաև իրենց պրոդուկտների կատալոգները։ Օգտատերերին հասանելի կլինեն պրոդուկտները և կկարողանան հեշտորեն ընտրություն կատարել, իսկ փոքր բիզնեսների համար էջը ցուցադրելու և լսարանի հետ կապ հաստատելու հնարավորությունը կօգնի խթանել վաճառքը։