Netflix-ը առանձնացրել է 10 ֆիլմեր և հեռուստասերիալներ, որոնք կարող եք դիտել անվճար, առանց բաժանորդագրություն և անգամ անձնական հաշիվ ունենալու:
Այս անսպասելի հնարավորությունն առաջինը նկատել է Gadgets360-ը, և Netflix-ը հաստատել է՝ նշելով. “Մենք հետևում ենք տարբեր մարքեթինգային առաջխաղացումների՝ գրավելու նոր մարդկանց ուշադրությունն ու ավելացնելու նոր բաժանորդների:
Ստորև կարող եք տեսնել, անվճար օրիգինալ քոնթենթի ցուցակը, որոնք կարող եք դիտել նաև Դուք.
- Stranger Things
- Grace and Frankie
- Murder Mystery
- Elite
- The Boss Baby: Back in Business
- When they See Us
- Love is Blind
- Bird Box
- The Two Popes
- Our Planet
Ինչպես տեսնում եք Netflix-ը ներառել է իր ամենահայտնի, օրիգինալ ֆիլմերից մի քանիսը, ներառելով նաև հայտնի Bird Box-ը, և օսկարակիր Two Popes-ը: Ինչպես նշել ենք՝ Դուք կարող եք չունենալ Netflix ակկաունտ՝ անվճար քոնթենթը դիտելու համար: Այնուամենայնիվ կան որոշ սահմանափակումներ թե որտեղ կարող եք դիտել անվճար ֆիլմերը.
- Անվճար քոնթենթը պետք է դիտել համակարգչի բրաուզերում կամ Android սարքավորմամբ: Համակարգիչները կարող են լինել և՛ Mac-եր և PC-ներ:
- Չնայած անվճար քոնթենթը կարող եք դիտել Android հեռախոսների browser-ով, iOS սարքավորումների Safari browser-ով դիտելը հնարավոր չէ:
- Smart TV-ներով և Fire TV sticks-ով դիտելը նույնպես հնարավոր չէ:
- Incognito mode-ով browser-ներով նույնպես հնարավոր չէ դիտել:
- Անվճար ֆիլմերը կարող եք դիտել մինչև վերջ, իսկ հեռուստասերիալների միայն առաջին էպիզոդն է հասանելի անվճար տարբերակով:
Այլ մանրամսների համար կարող եք այցելել վեբկայք՝ https://www.netflix.com/us/watch-free.