Microsoft-ը ստեղծում է նոր հարթակ Bing-ում, Google-ում, Facebook-ում, Instagram-ում և LinkedIn-ում գովազդներ միացնելու համար

0
56

Microsoft-ը ստեղծում է նոր հարթակ, որը թույլ կտա միացնել գովազդներ Bing-ում, Google-ում, Facebook-ում, Instagram-ում և LinkedIn-ում։

Microsoft Advertising-ը ցուցադրել է իր Garage Project-ը՝ օգնելու փոքր և միջին բիզնեսներին՝ գովազդել search և social media հարթակներում։ Այն փոքր և միջին բիզնեսներին տալիս է մեկ վայր՝ կառավարելու իրենց բոլոր campaign-ները՝ social-ից մինչև search, ներառելով Bing-ը և Google-ը։

 

Հարթակը վերցնում է մեկ բյուջե, դիտարկում է գովազդի էֆֆեկտիվությունը բոլոր հարթակներում և տարածում է բյուջեն տարբեր ալիքներով։

Օգտատերերը կարող են կցել մինչև 10 պրոֆիլ, որոնք ներառում են իրենց բիզնես անունը և հեռախոսահամարը։ Հարթակն այնուհետև խնդրում է օգտատերերին նշել իրենց goal-ը, օրինակ՝ բարձրացնել վեբ կայքի այցելությունները կամ հեռախոսազանգերը, կամ բարձրացնել թրաֆիքը դեպի ֆիզիկական լոկացիա։

Հասանելի է գովազդի 2 տեսակ․ տեքստային և վիդեո։ Նկարներով և տեքստով գովազդները Facebook-ի և Instagram-ի համար են:

Հարթակը նաև ունի հնարավորություն, որը թույլ է տալիս գնորդներին՝ ուղարկել email-ներ ընկերությանը։

LinkedIn-ում գովազդելու հնարավորությունը դեռ փորձարկման փուլում է։


Օնլայն կոնֆերանս իրական ու անիրական մարքեթինգի մասին




➡️ Կոնֆերանսը թե՛ ոլորտում փորձառու մասնագետների, թե՛ առաջին քայլերն անող սկսնակների համար է

➡️ Կոնֆերանսի առաքելությունն է միավորել տարաբնույթ ոլորտների փորձագետների, ստեղծել գիտելիքներով և իրական փորձով կիսվելու հարթակ
📌 Ավելի քան 22 հայաստանյան և միջազգային խոսնակներ
📌 Մարքեթինգային ակտուալ թեմաներ
📌 Ոլորտային խնդիրներ և փորձված լուծումներ
📌 Ինտերակտիվ քննարկումներ

⏰ կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 15-16-ին
Մանրամասների համար սեղմիր այստեղ։