Ինչպե՞ս ստեղծել գրավիչ գրառումներ սոցիալական ցանցերի համար

0
2812

Գրավիչ քոնթենթ ստանալը SMM մասնագետի առաջնային խնդիրներից մեկն է։ Եվ շատ հաճախ, ոչ գրավիչ քոնթենթը կարող է հիասթափացնել ձեր լսարանին։

Ի՞նչպես կարող ենք ստանալ գեղեցիկ քոնթենթ Facebook և Instagram սոցիալական կայքերի համար, չունենալով որևէ դիզայներական գիտելիք։

Այսօր կուսումնասիրենք երկու հիանալի գործիքներ, որոնք թույլ են տալիս վճարովի և անվճար տարբերակներով ստանալ գեղեցիկ քոնթենթ սոց ցանցերի համար։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին։

1․ Canva

Canva-ն օնլայն գործիք է, որը թույլ է տալիս ստանալ գրավիչ նկարներ, պոստերներ, պրեզենտացիաներ, դիագրամներ և այլ գրաֆիկական պատկերներ մի քանի րոպեի ընթացքում։ Canva-ն անվճար է օգտագործման համար, իսկ վճարովի տարբերակը, որը առաջարկում է ավելի մեծ քանակությամբ հնարավորություններ, սկսվում է ընդամենը ամսական 12.95 դոլարով և ներառում է իր մեջ 30 օրյա անվճար տեստավորում։ Վճարովի բաժանորդագրության դեպքում դուք կարող եք ստանալ հնարավորություն վերբեռնելու ձեր ֆոնտերը, օգտագործելու 400․000-ից ավել նկարներ, շաբլոններ և այլն։ Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել կայքը։

Սկսելու համար նախ անհրաժեշտ է այցելել կայքը և գրանցվել Google-ով կամ էլ․ հասցեով։

Գրանցման պրոցեսը բարեհաջող անցնելուց հետո հայտնվում ենք մեր Dashboard-ում, որտեղից էլ կսկսենք պատրաստել նկարները։ Ձախ կողմում կարող ենք տեսնել պեր պրոյեկտները և մի քանի տվյալներ մեր հաշվի մասին։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին։

Սկսելու համար ունենք մի քանի հնարավորություն։

Առաջինը դատարկ էջից սկսելն է, որի վրա կհավաքենք մեզ անհրաժեշտ տեքստերը և նկարները։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել “Custom dimension”s կոճակի վրա, որը գտնվում է էջի աջ վերին անկյունում։

Հետո պետք է ներմուծել մեզ անհրաժեշտ նկարի չափսերը և սեղմել “Create new design” կոճակի վրա։

Երկրորդ տարբերակով մենք կարող ենք որոնել տարբեր բանալի բառեր և Canva-ն կառաջարկի համապատասխան շաբլոն, որի հիման վրա էլ կարող ենք պատրաստել մեր նկարը։ Օրինակ “Instagram post”, “Facebook cover” և այլն:

Երրորդ տարբերակով էլ կարող ենք ընտրել արդեն պատրաստի դիզայն, օրինակ “Social Media” կամ “Facebook Cover” թեմաներով։

Ես նախընտրում եմ առաջնորդվել երրորդ տարբերակով, քանի որ այն ավելի հարմար է և ձեռքով նկարի չափսերը գրելու անհրաժեշտություն չկա։ Եկեք սեղմենք “Facebook Post” կոճակի վրա։

Եվ ահա, մենք խմբագրիչի ներսում ենք։

Ձախ կողմում կարող ենք տեսնել առաջարկվող շաբլոնները, որոնց քոնթենը կարելի է փոփոխել կախված մեր առաջ դրված խնդրից։

Համապաստախան շաբլոն չգտնելու դեպքում, կարող ենք ներմուծել բանալի բառեր շաբլոնների վերին հատվածի տեքստային դաշտում։

Ընտրելուց հետո աջ կողմում կտեսնենք շաբլոնը, որի վրա կարող ենք կատարել փոփոխություններ։

Այստեղ կարող ենք փոփոխել գրեթե ամեն ինչ՝ սկսած տեքստերից, ֆոնտի չափերից, մինչև նկարի և գունային փոփոխություններ։ Ուղղակի անհրաժեշտ է սեղմել համապատասխան դաշտի վրա և փոփոխել այն։

Canva-ն նաև առաջարկում է մեծ քանակությամբ stock նկարներ, գրաֆիկական տարբեր էլեմենտներ, դիագրամներ, շրջանակներ և տարբեր իկոններ, որոնք հեշտորեն կարող ենք ավելացնել մեր նկարների վրա։ Ուղղակի անհրաժեշտ է սեղմել Elements կոճակի վրա, որը գտնվում է էջի ձախ հատվածում:

Ընտրելուց հետո մեկ քլիքով այն կհայտնվի ձեր պրոյեկտի վրա, որի չափսերը և պարունակող ինֆորմացիան կարող եք փոփոխել ըստ անհրաժեշտության։

Canva-ն նաև առաջարկում է տեքստային տարբեր լուծումներ։ Դրանք կարող եք տեսնել սեղմելով Text կոճակի վրա, որը նույնպես գտնվում է էջի ձախ հատվածում։

Ընդհանուր պրոյեկտի ֆոնը փոփոխելը նույնպես խնդիր չէ, քանի որ Canva-ն առաջարկում է գեղեցիկ ֆոնի պատկերներ և նաև կարող եք ուղղակի գույն ավելացնել ֆոնի վրա։

Ձեր մեդիա ֆայլերը պահելու համար Canva-ն ունի Uploads բաժինը, որտեղ կարող եք տեսնել այն բոլոր ֆայլերը, որոնք վերբեռնել եք։ Դրանք տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել Upload կոճակի վրա, որը գտնվում է էջի ձախ կողմում։

Անհրաժեշտ բոլոր փոփոխություններն անելուց հետո ունենք մի քանի հնարավորություն։

Առաջինը այն է, որ կարող ենք կիսվել պրոյեկտով մեկ այլ անձի հետ, ներմուծելով նրա էլ․ հասցեն։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել էջի վերին հատվածում գտնվող “Share” կոճակի վրա և ներմուծել էլ․ հասցեն։

Նաև կարող ենք միանգամից ներբեռնել նկարը մեր համակարգչի մեջ սեղմելով Download կոճակի վրա։

Canva-ն հրաշալի գործիք է այն մարդկանց համար, ովքեր չունեն շատ ժամանակ և գումար գրավիչ նկարներ ստանալու համար։ Այն հիանալի կերպով լուծում է այդ խնդիրը և անվճար տարբերակում կան շատ հնարավորություններ։ Այսինքն, առանց գումար ծախսելու, դուք կարող եք գեղեցիկ քոնթենթ ստանալ ձեր սոց․ ցանցերի հաշիվների համար։

Իսկ հիմա ուսումնասիրենք երկրորդ գործիքը, որը չնայած նրան որ ունի միայն վճարովի տարբերակ, բայց թանկ չէ և տալիս է համապատասխան որակ։

2․ Envato Elements

Envato Elements-ը մի պլատֆորմ է, որտեղ կարող եք գտնել 100․000-ավոր գրաֆիկական էլեմենտներ։ Այնտեղ առկա են տարբեր պրեզենտացիոն շաբլոններ, mockup-եր Facebook-ի, Instagram-ի և YouTube-ի համար, stock նկարներ, երաժշտական ֆայլեր և այլն։ Ի տարբերություն Canva-ի, Envato Elements-ը անվճար չէ, բայց ամսական գինը նույնպես շատ բարձր չէ։

Այն արժե ամսական ընդամենը 16.50 դոլար, բայց այդ գումարի դիմաց ստանում եք հնարավորություն օգտագործելու 860․000 գրաֆիկական էլեմենտ։

Ամեն ինչ պարզ և թափանցիկ պահելու համար, Canva-ն ցույց է տալիս տվյալ էլեմենտի մասին ինֆորմացիա, բայց թույլ չի տալիս ներբեռնել այն, մինչև չդառնաք վճարովի բաժանորդ։

Գրանցվեք պլատֆորմում և դարձեք բաժորդագրված օգտատեր սեղմելով “Go Unlimited” կոճակի վրա, որը գտնվում է էջի վերին հատվածում։

Վճարումը կատարելուց հետո արդեն կարող եք ներբեռնել կայքում առկա ցանկացած էլեմենտ։

Այստեղ ունեք երկու հնարավորություն գտնելու անհրաժեշտ էլեմենտը։ Կամ կարող եք գտնել այն այցելելով համապատասխան կատեգորիա, կամ էլ որոնել բանալի բառերի օգնությամբ։ Երկու տարբերակն էլ կարող եք տեսնել էջի վերին հատվածում։

Ենթադրենք, որ մեզ անհրաժեշտ է ստեղծել cover Facebook-ի համար։ Ուղղակի ներմուծեք այդ բանալի բառը որոնման դաշտում։

Այստեղ կտեսնեք մոտ 1400 գրաֆիկական շաբլոններ, որոնք բոլորը օգտագործման ենթակա են։ Ի տարբերություն Canva-ի, այս ֆայլերը օգտագործելու համար մենք պետք է ունենանք համապատասխան ծրագրերը (Adobe Photoshop, Premiere և այլն):

Եկեք սեղմենք առաջինի վրա։ Այստեղ կտեսնենք տվյալ շաբլոնի նկարագրությունը։

Մի փոքր էջով ներքև իջնելով կտեսնեք ավելի դետալային մանրամասներ։

Օրինակ, այս էլեմենտն իր մեջ պարունակում է 30 PSD և AI ֆայլեր։ Կարող եք տեսնել այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են չափսերը, օգտագործման իրավունքը, առաջարկված գունային լուծումները և այլն։

Կարճ ասած, ցանկացած դետալ, որը կարող է ձեզ հետաքրքրել, առկա է շաբլոնի նկարագրության մեջ։

Երբ գտնեք անհրաժեշտ էլեմենտը, ուղղակի սեղմեք Download կոճակի վրա, որը գտնվում է էջի ստորին հատվածում։ Կտեսնեք PopUp, որտեղ տվյալ էլեմենտը կարող եք ավելացնել արդեն եղած պրոյեկտի վրա և հետո ներբեռնել, կամ էլ կարող եք ներբեռնել այն սեղմելով “Or download without licence” կոճակի վրա։

Ներբեռնումը կսկսվի մի քանի վայրկյանի ընթացքում։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացել համապատասխան ֆայլը Adobe Photoshop, Illustrator կամ այլ ծրագրի օգնությամբ։

Envato Elements-ի օգնությամբ ձեզանից ընդամենը 10–15 րոպե կպահանջվի գեղեցիկ դիզայնով քոնթենթ ստանալու համար։

Envato Elements-ը առաջարկում է նաև 84․000 ստոկ վիդեոներ, որոնք կարող եք ներբեռնել կայքից և օգտագործել ցանկացած նպատակներով։

Ներբեռնելու համար անհրաժեշտ է սեղմել Download կոճակի վրա, որը գտնվում է վիդեոյի աջ ստորին հատվածում։

Բացի stock վիդեոներից, նաև 6000 և ավել վիդեո շաբլոններ են առկա կայքում։ Շաբլոնների կատեգորիաները տարբեր են։ Առկա են ինֆոգրաֆիկաներ, լոգոյի անիմացիաներ, պրոդուկտի գովազդի համար վիդեոներ և այլն։ Դրանք ներբեռնելով կարող եք փոփոխել կամ ավելացնել տեքստերը, մեդիա ֆայլերը և ստանալ վերջնական վիդեոն ձեր քոնենեթին համապատասխան։

Envato-ում առկա են նաև 614․000-ից ավել stock նկարներ, որոնք նույնպես ազատ են օգտագործման համար։

Envato Elements-ը առաջարկում է գրաֆիկական շաբլոններ ամենատարբեր իրավիճակների համար։ Ուղղակի պետք է կատարել ճիշտ որոնում և գտնել անհրաժեշտ էլեմենտը։

Ի՞նչ գործիքներ ես օգտագործում սոց ցանցերի համար քոնթենթ ստեղծելու համար։ Կիսվիր այդ մասին մեկնաբանություններում։

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։