LiveChat app-ը ստեղծվել է՝ ավելի հեշտացնելու մի քանի հարթակներից բիզնեսների հաղորդակցումը սպառողների հետ։ Այս հավելվածով օգտատերերը կարող են հաղորդագրություններ գրել Facebook Messenger-ից, WhatsApp-ից, Apple Business Chat-ից, իսկ այժմ արդեն Twilio SMS-ից։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր տարիքային խմբերի սպառողների 69%-ը կցանկանային կապի դուրս գալ բիզնեսի հետ՝ տեքստային հաղորդագրություններով։ Ավելին, փոքր բիզնեսների 89%-ը, ովքեր հաղորդակցվում են սպառողների հետ տեքստային հաղորդագրություններով, ունեն ավելի բարձր ներգրավվածության մակարդակ։
Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ հաճախորդները 134% հավանականությամբ կարձագանքեն տեքստային հաղորդագրություններին քան իմեյլին։ Ըստ LiveChat-ի՝ SMS հաղորդագրությունները ունեն 98%-ով բացվելու ցուցանիշ։