LinkedIn-ը հաստատել է, որ շուտով կթողարկի LinkedIn Stories հնարավորությունը

0
1485

LinkedIn-ը հաստատել է, որ այն աշխատում է Story-ների իր տարբերակի վրա, որը շուտով կթողարկվի բոլոր օգտատերերի համար։

Ըստ LinkedIn-ի Pete Davies-ի՝ Story-ներն առաջինը հայտնվել են Snapchat-ում, իսկ այլ հարթակները՝ ինչպիսին Instagram-ը և Facebook-ն են, նույնպես ավելացրին Story գործիքը։ Դրանք տարածում գտան մեկ պարզ պատճառով․ story-ներն առաջարկում են հարմար եղանակ կիսվելու նկարներով կամ վիդեոներով, և պարտադիր չեն, որ դրանք լինեն կատարյալ կամ միշտ կցված լինեն ձեր պրոֆիլին։

Արդյո՞ք այն կգործի նաև բիզնես աշխարհում։

Davies-ը նշել է, որ նրանք այժմ փորձարկում են LinkedIn Stories ֆորմատը։ 2018թ․-ին LinkedIn-ն արդեն սկսել էր օգտագործել LinkedIn Stories հնարավորությունը, սակայն միայն համալսարանի ուսանողների համար։