LinkedIn Marketing Solutions-ը հայտարարել է LinkedIn Product Pages-ի թողարկման մասին:
Գնորդների 70%-ը ընտրում են պրոդուկտներ՝ կատարելով առցանց հետազոտություն, որից կարելի է եզրակացնել, որ ընկերության պրոդուկտների ճանաչելիությունն ու տեսանելիությունը կարող է իսկապես մեծ դեր ունենալ: Այդ իսկ պատճառով կարևոր է ունենալ արդյունավետ միջոցներ՝ դրանք հատկապես սոցիալական հարթակներում ցուցադրելու համար: Այսպիսով, առաջին կարևոր քայլը՝ գնորդների community ստեղծելն է, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:
Այժմ LinkedIn-ը թողարկում է Product Pages tab-ը՝ ցուցադրելու ընկերության պրոդուկտները: LinkedIn-ը հույս ունի, որ այն կօգնի բիզնեսներին՝ պահպանել կապն իրենց հաճախորդների և հետևորդների հետ՝ ստեղծելով էնտուզիաստների և փորձագետների community: