LinkedIn-ը սեպտեմբեր ամսին Stories հնարավորությունը բոլորի համար թողարկելուց հետո, այժմ հայտարարել է LinkedIn Stories-ում գովազդների սկզբնական փորձարկման մասին:
LinkedIn-ն այս մասին ասել է.
«Այսօր մենք ուրախ ենք հայտարարել Stories Ads-ի փորձարկման մասին: Stories Ads-ը կօգնի բրենդներին՝ ավելի բարձրացնել իրենց հասանելիությունը video և image ads-ի օգնությամբ: Այս պահին արդեն իսկ ունենք 600 գովազդատուներ, ովքեր օգտվել են հնարավորությունից և ստացել դրական արդյունքներ:»
LinkedIn-ը նաև նշել է, որ այժմ փորձարկում է Stories Ads-ը գովազդատուների սահմանափակ խմբի հետ և նախատեսում է թողարկել 2021թ.-ին: