Անցած տարի` նոյեմբեր ամսին LinkedIn-ը սկսեց փորձարկել նոր Events հնարավորությունը, որը կարծես հենց այն էր ինչ պլատֆորմը միշտ պետք է ունենար:
LinkedIn-ը դեռ մայիս ամսին թողարկել էր Events հնարավորությունն իր բոլոր օգտատերերի համար, որի արդյունքում պլատֆորմում կա ավելի քան 200,000 event, որոնք հասնում են շուրջ 10 միլիոն օգտատերերի:
Իսկ այժմ LinkedIn-ը պլանավորում է իր Events հնարավորությունն ավելի լավը դարձնել՝ նոր discovery հնարավորություններով, խթանման գործիքներով և այլն:
Discovery-ում Event-ները խթանելու համար Linkedin-ն ավելացնում է նոր անհատականացված առաջարկներ “My Network” tab-ում: Այն նաև կսկսի շաբաթը մեկ անգամ օգտատերերին ուղարկել նոր Event-ների մասին email-ներ:
LinkedIn-ը նաև կուղարկի ավտոմատ ծանուցումներ Ձեր ընկերության էջի հետևորդներին, երբ ավելացնեք նոր event:
LinkedIn-ը նաև թույլ կտա բիզնեսներին՝ ստեղծել գրանցման ֆորմեր իրենց event-ների համար, որպեսզի կարողանան հավաքել գրանցվող մարդկանց անուններն ու email-ները: