LinkedIn-ը հրապարակել է “LinkedIn Pages”-ի հետ կապված որոշ թարմացումներ, որը ներառում է “live video” հեռարձակման հնարավորությունը։ LinkedIn Live-ը թողարկվել էր դեռևս անցած տարի, սակայն միայն անձնական ակկաունտների համար, այժմ այն հասանելի է նաև LinkedIn էջերին։

“Live video”-ի հնարավորությունը կօգտագործեք Ձեր անձնական LinkedIn էջում, թե Ձեր կազմակերպության էջում, միևնույն է, այն ունի պոտենցիալ՝ մեծ ազդեցություն թողնելու Ձեր կազմակերպության LinkedIn ստրատեգիայի վրա։
Փաստացի հարթակը նշում է, որ LinkedIn Live հեռարձակողները տեսնում են 7 անգամ ավել արձագանքներ։ Եվ նրանք ստանում են 24 անգամ ավել մեկնաբանություններ՝ քան այն օգտատերերը, ովքեր հրապարակում են ստանդարտ վիդեոներ։