Instagram-ը փորձարկում է մի շարք նոր գործիքներ գնումների համար, որոնցից են Shops-ը և shopping tag-երը։
Ինչպես նշել է Matt Navarra-ն՝ որոշ Instagram պրոֆիլներներ այժմ ունեն հնարավորություն՝ ավելացնելու պրոդուկտների tag-եր իրենց հրապարակումների վերնագրերին, որոնց սեղմելիս կհայտնվեք վաճառվող պրոդուկտների էջում։
Instagram-ը փորձարկում էր այս գործիքը մի քանի ակկաունտների հետ ԱՄՆ-ում, որոնք այս պահին կարող են օգտագործել Checkout հնարավորությունը։
Սա հետաքրքիր լրացում է, որը տրամադրում է մեկ այլ եղանակ, որպեսզի Instagram-ի օգտատերերը սեղմեն Ձեր պրոդուկտներ վրա։ Ինչպես արդեն նշվել է՝ բիզնեսները կարող են օգտագործել Shopping Tags-ը, որը հայտնվում է հրապարակման նկարների վրա, իսկ սա կկրկնապատկի այդ հնարավորությունը՝ տալով Ձեզ clickable link յուրաքանչյուր հրապարակման համար։
Պետք է նաև նշել, որ այն դեռ բոլորին հասանելի չէ, սակայն երբ Instagram-ը թողարկի Shops-ը՝ ավելի շատ օգտատերեր կունենան հասանելիություն այդ հնարավորությանը։