Google-ն արգելում է բժշկական դիմակների գովազդները

0
1153

Google-ը ժամանակավորապես արգելում է բժշկական դիմակների գովազդները։

Google-ի խոսնակը նշել է, որ որոշել են ժամանակավոր արգելափակել բժշկական դիմակների վերաբերյալ գովազդները։ Նաև ավելացրել է, որ ակտիվորեն հետևում են իրավիճակի զարգացումներին և կշարունակեն անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել՝ պաշտպանելու օգտատերերին։

Սահմանափակումն այժմ միայն վերաբերում է դիմակներին, և այն չի արգելում այլ պրոդուկտների գովազդները, որոնք կարող են պաշտպանել մարդկանց, ինչպես օրինակ` hazmat suit-երն ու ախտահանիչ միջոցներն են։

Google-ը նաև նշել է, որ շարունակում է քննարկել այլ պրոդուկտների գովազդներն արգելափակելու հարցը և հայտարարել է, որ մի քանի օր կտևի բոլոր գովազդներն արգելափակելու գործընթացը, որը նշանակում է, որ օգտատերերը դեռ մի քանի օր էլ կարող են տեսնել այդպիսի գովազդներ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here