Facebook-ը թարմացնում է ‘Whale” Meme App-ը՝ ավելացնելով նոր հնարավորություններ

0
712

Facebook-ը հայտարարել է իր Whale meme creation app-ի նոր թարմացման մասին, որը Facebook-ի NPE-ի կողմից թողարկված առաջին փորձարարական հավելվածներից մեկն է:

Whale update

Ինչպես բացատրում է NPE-ն. «2020թ.-ը ծանր տարի է, և մենք պարզել ենք, որ շատ մարդիկ են օգտագործում Whale-ը՝ զվարճալի meme-երով իրենց տրամադրությունը փոքր-ինչ բարձրացնելու համար: Այժմ մենք ավելացնում ենք private meme խմբեր, support for GIF meme-եր և նոր top meme template-ներ:»

Ինչպես կարող եք տեսնել վերևում ներկայացված screenshot-երում, այժմ կան նոր, պարզեցված գործիքներ, խմբեր, թարմացված հնարավորություններ և ավելին: Այս նոր հնարավորություններն ավելացվել են Whale-ի առաջին, գլխավոր թարմացման վրա, որը թողարկվել էր այս տարվա ապրիլ ամսին:

Whale-ն այս պահին միայն հասանելի է ԱՄՆ-ում և Կանադայում՝ iOS-ի վրա: