Deep linking-ը որպես գովազդային արշավի հաջողության ուղի

0
213

Ներկայումս, գովազդային ոլորտում հաճախ է երևան գալիս deep linking (խորքային հղում) հասկացությունը, սակայն փորձառու մարքեթոլոգին անհրաժեշտ է սովորել տարբերակել deep link-երն առանձնացված deep link-երից և ճիշտ կիրառել այդ գործիքները:

Ի՞նչ է deep linking-ը

Ըստ էության, deep linking-ը ցանկացած հղում է, որով օգտատերն անցում է կատարում կայքի կամ հավելվածի որոշակի բաժին։ Տվյալ հոդվածի վրայի հասցեի տողում URL-ը նույնպես deep link է հանդիսանում․ եթե մենք այն ուղարկեք մեր ընկերոջը, սեղմելիս այն չի ընկնի Medium-ի հիմնական էջը, այլ՝ ուղղակիորեն կհայտնվի հենց այս հոդվածի էջում։ Վեբ հղումների մեծ մասն իրենցից deep link-եր են ներկայացնում: Բջջային հավելվածներում, սեղմումը deep link-ին, օգտատիրոջ համար կարող է բացել որոշակի էջ կամ հավելվածի բաժին, որը, տվյալ համատեքստում, կարող ենք անվանել ակտիվության էջ։ Օրինակ՝ նման հղումը կարող է տանել օնլայն խանութում կոնկրետ ապրանքի էջ կամ հյուրանոցնային հավելվածի ամրագրման բաժին։

Մոբայլ գովազդային արշավների պարագայում deep link-երը վերաբերում են այսպես ասած սցենարներին, որոնցում մեր հավելվածի օգտատերը սեղմում է դրա հետ կապված բանների վրա (օրինակ՝ հատուկ զեղչային առաջարկի) և անմիջապես տեղափոխվում է հավելվածի իրեն անհրաժեշտ բաժին, այսինքն՝ վերոնշյալ ակտիվության բաժին։

Առանձնացված deep linking-ը վերաբերում է այն իրավիճակին, երբ օգտատիրոջ մոտ դեռևս տեղադրված չէ մեր հավելվածը, այդ պատճառով պետք է նրան առաջին հերթին ուղղորդել դեպի բջջային հավելվածների խանութ (app store)։ Հղմանը կամ բաններին սեղմելիս՝ նա անցնում է խանութ, տեղադրում է հավելվածը և (առաջին իսկ գործարկաման դեպքում) հայտնվում է իրեն հետաքրքրող ակտիվության էջում։

Ինչո՞ւ են deep link-երը կարևոր բջջային հավելվածների համար

Deep link-երի օգտագործումը բրենդի և օգտատիրոջ փոխգործակցության կարևոր մասն է, որն օգնում է վերջինիս արագ և անարգել հասնել հավելվածում մեզ պետքական բաժին: Deep link-երը կարելի է օգտագործել SMS և էլեկտրոնային փոստով առաքումներում, push-ծանուցումներում և, պարզապես, գովազդային բաններներում, որոնք միշտ կմնան արդյունավետ գործիք` օգնելով նոր հաճախորդների ներգրավման և հներին պահպանման հարցում:

Օրինակ՝ ամանորյա տոների շրջանում, հղումներում, որոնցում օգտագործվում են deep link-եր, օգտատերերի պահպանման ցուցանիշերը շատ ավելի բարձր են լինում: Ընդ որում, սա վերաբերում է ինչպես օրգանիկ, այնպես էլ՝ ոչ օրգանիկ ճանապարհով տեղադրվող հավելվածներին։

Նույնապես բարձր է նաև հավելվածների շահութաբերությունը deep link-երի կիրառման դեպքում, հատկապես, երբ գնումները կատարվում են օրգանիկ ճանապարհով՝ ներգրավված օգտատերերի կողմից:

Հետևաբար այն հարցը, թե արժե՞ օգտագործել deep link-երը հավելվածում, օրակարգից ինքնըստինքյան դուրս է մղվում։ Փոխարենն, ավելի լավ է մտածել այն մասին, թե ինչպե՞ս պետք է ճիշտ օգտագործել այս հղումները մարքեթինգային ռազմավարության մեջ, որպեսզի առավելագույնի հասցնենք գովազդային արշավների արդյունավետությունը:

Այժմ դիտարկենք, թե ի՞նչ խնդիր են լուծում deep link-երը․

Խնդիր․ Վեբ հղումները չեն աշխատում իրենց բջջային ծրագրերի հետ: Եթե ​​մենք օգտագործում ենք բջջային սարքավորում, և ցանկանում ենք բացել որևէ կայքի կոնկրետ բաժնի հղումը, մենք կհասնեք մեր նպատակակետին վեբ բրաուզերում, նույնիսկ եթե սմարթֆոնում ունենք տեղադրված տվյալ կայքի համապատասխան հավելվածը: Սա խնդիր է, քանի որ բջջային հավելվածն ավելի լավ է օգտատիրոջ համար, քան՝ կայքի բջջային ադապտացրած տարբերակը:

Deep link-ի լուծումը․ Բջջային հավելվածի deep link-երն ուղղորդում են հավելվածի միջի կոնտենտին: Եթե ​​ցանկանում ենք կիսվել կոնկրետ ապրանքատեսակով մեր ընկերոջ հետ, մենք կարող ենք ուղարկել deep link-ը, որը նրան ուղղակիորեն կբերի հավելվածի այդ ապրանքատեսակին։ Առանց deep link-ի, մեր ընկերը ստիպված պետք է գտներ հավելվածը App Store-ում կամ Play Store-ում, բացեր այն, գլխավոր էջում գտներ որոնման գործառույթը, այնուհետև փորձեր գտնել ապրանքատեսակը:

Deep linking տեխնոլոգիայում կիրառվող տեսակներ

  • Սովորական deep link-եր

Սովորական deep link-երը կարող են օգտատերերին ուղղորդել հավելվածի կոնտենտին, եթե հավելվածն արդեն տեղադրված է հղումը բացելու պահին: Սա նշանակում է, որ նմանատիպ խորը հղումները չեն գործում, եթե օգտագործողը չունի հավելված։ Արդյունքում կցուցադրվի կամ սխալ էջ, կամ հետ վերադարձված էջ։ Սովորական deep link-երի նպատակն է նվազեցնել օգտատերերի շեղումը հավելվածից օգտվելիս։ Վերջիններս պետք է արդեն անձնապես ուսումնասիրեն հավելվածի կոնտենտը և գտնեն իրենց ցանկալի ինֆորմացիան։

  • Հետաձգված deep link-եր

Հետաձգված deep link-երը կարող են ուղղորդել օգտատերերին դեպի կոնտենտ, նույնիսկ եթե հավելվածը տեղադրված չէ: Ի տարբերություն սովորական deep link-երի, այսօրինակ հղումները չեն պահանջում, որ օգտագործողներն անպայմանորեն սմարթֆոնի մեջ ունենան պահանջվող հավելվածը, որպեսզի տեղափոխվել հավելվածի այն էջը, որն ի սկզբանե նպատակաուղղված էին: Հետաձգված deep linking-ի պարագայում նախ հղումը կվերահասցեավորվի դեպի App Store կամ Play Store՝ հավելվածը ներբեռնելու համար, այնուհետև, առաջին իսկ մեկնարկից, այն կուղղորդի օգտատիրոջը դեպի որոշակիորեն «հետաձգված» կոնտենտը:

  • Բովանդակային deep link-եր

Բովանդակային deep link-երն ունեն սովորական և հետաձգված deep link-երի բոլոր գործառույթները և ավելին: Այս deep link-երը ոչ միայն օգտատիրական տվյալներն ուղղորդում են դեպի հալվելված, որպեսզի օգտատերերը տեղափոխվեն նպատակային բաժին, այլև հավաքագրում են տեղեկատվություն նրանց մասին, ներառյալ տեղեկություններ այն մասին, թե ովքեր են օգտատերերը, որտեղից են նրանք ուղղորդվել, ով է նրանց ուղղորդել կամ էլ ինչ պրոմոկոդ են նրանք ցանկանում կիրառել իրենց պատվերի համար։

Բովանդակային deep link-երը, որոնց անվանումն առաջարկվել է deep-linking տեխնոլոգիայի մեջ մասնագիտացած Branch ընկերության կողմից, թույլ են տալիս ծրագրավորողներին օգտատերերին տալ առավել անհատականացված և նպատակային հավելվածի փորձառություն անմիջապես հավելվածը բացելիս, որն առավել հայտնի է onboarding տերմինով: Հավելվածի ծրագրավորողները կարող են հասարակ կոնտենտային հղումներին զուգահեռ ստեղծել հզոր գործառնություններ, ներառյալ՝ անհատականացված ողջույնները (որտեղ մենք տեսնում ենք մեր ընկերների առաջարկությունները, եթե նրանք մեզ հետ կիսվում են տեղեկատվությամբ) և ուղղորդող ծրագրերը: Հավելվածի օգտատերերը շահում են, որովհետև հավելվածները կարող են ավելի լավ փորձ և ավելի արդիական տեղեկատվություն տրամադրել։

URI սխեմաներ

Անհատական URI (Uniform Resource Identifier) սխեմաներն եղել են բջջային հավելվածների deep link-երի օրիգինալ ձևը: URI սխեմաների առավելությունն այն է, որ դրանք հեշտ է կարգավորել, և շատ հավելվածներ արդեն ունեն նման սխեմա: Թերությունը կայանում է նրանում, որ օգտատիրոջ սարքավորումն իմանում է այդ «անձնական ինտերնետի» մասին միայն այն դեպքում, երբ համապատասխան հավելվածն արդեն տեղադրվել է, և ինքնաբերաբար հետ վերադարձի հնարավորություն չկա: Սա դեռևս հիմնական մոտեցումն է deep link-երին Android-ում, սակայն Apple-ն սկսեց արգելափակել այս մոտեցումը iOS-ում 2015 թվականին՝ Universal Links- ի թողարկմամբ:

  • Apple iOS Universal Links

Apple-ը ներկայացրել է ունիվերսալ հղումներ դեռևս iOS 9-ում` որպես անհատական URI սխեմաներում deep link-երի ֆունկցիոնալության բացակայության խնդրի լուծում։ Ունիվերսալ հղումները ստանդարտ վեբ-հղումներ են, որոնք համարվում են բացառիկ Apple սարքավորումների համար, որոնք տալիս են հնարավորություն բացել վեբ-հղումն անմիջապես հավելվածի մեջ: Երբ Universal Link-ը բացվում է, iOS-ը ստուգում է՝ գրանցվա՞ծ է արդյոք տվյալ սարքավորումն այդ դոմենի համար: Եթե ​​այդպես է, հավելվածը գործարկվում է անմիջապես, նույնիսկ՝ առանց վեբ էջի բեռնման, իսկ եթե ​​ոչ, ապա վեբ-URL-ը (որը կարող է լինել App Store-ում պարզ վերահասցեավորում) ներբեռնում է Safari-ին:

Հազարավոր հավելվածների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Universal Link-երը մեծացրել են բացման կոնվերսիան 40%-ով։

  • Android Links

Google-ն ստեղծել է հղումներ հավելվածներին՝ որպես iOS Universal Links-ի համար Android-ի համարժեք և նրանք աշխատում են շատ նմանակերպ․ ստանդարտ վեբ-հղում՝ մատնանշելով ինչպես վեբ էջը, այնպես էլ՝ հավելվածի բովանդակության որոշ մասը: Այն հանգեցնում է ավելի սահուն փորձառության օգտատերերի հետ, սակայն քանի որ անհատական URI սխեմաները դեռևս ամբողջությամբ աջակցված են Android-ի բոլոր տարբերակներով, հավելվածներում հղումների յուրացումը շատ ցածր է:

Deep link-երի գործածման առավելությունները

  • Բարելավված UX

Deep link-երի օգնությամբ օգտատերերը հեշտությամբ կարող են կոնտենտ մուտք գործելու հնարավորություն ստանալ, քանի որ հղումները ուղղորդում են օգտատերերին հավելվածի անհրաժեշտ էջերը։

  • Ավելի շատ հնարավորություններ՝ օգտատերերին պահելու ու շահագրգռելու համար

Օգտատերերն, ովքեր deep link-երի օգնությամբ են անցում կատարում հավելված (օրինակ՝ գովազդից կամ ծանուցումից), երկու անգամ ավելի շատ են հաճախում հավելված, քան՝ նրանք, ովքեր այդպիսի հղումներ չեն ստացել։

  • Ապրանքի պարզեցված ներկայացում

Խորքային կապի շնորհիվ կարելի է անհատականացնել օգտատիրոջ ծանոթությունը հավելվածի հետ։ Օրինակ՝ deep link-երի միջոցով կարելի է անձնական հրավերներ հղել հավելված։

  • Օգտատերերի կրկնակի ներգրավում

Եթե կոնտկրետ անձի մոտ հավելված կա տեղադրված, սակայն նա որոշակի ժամանակաշրջան այն չի օգտագործում, deep link-երը կարող են օգնել՝ կրկնակի ներգրավելու նրանց։ Օրինակ, կարելի է նրան push-ծանուցում ուղղարկել՝ բացառիկ առաջարկի հղումով ինչ-որ նորույթ, որը կմոտիվացնի նրան՝ կրկին անդրադառնալ հավելվածին։

  • Արդյունավետ մարքեթինգ

Deeplinking-ը կարող է նպաստել Ձեր արտադրանքի վաճառքի ավելացմանը, հետևաբար նաև՝ ավելացնել եկամուտը: Օրինակ՝ մանրածախ վաճառողը կարող է իր էջում deep link-ով push-ծանուցումներ ուղարկել իր հաճախորդներին՝ առաջարկելով 20% զեղչով գնել հավելվածը։

  • Հավելվածի բացահայտման հնարավորությունների բարելավում

Google-ն ինդեքսացնում է deep link-երը բջջային հավելվածներում, ինչը նշանակում է, որ հավելվածի կոնտենտը կարող է արտացոլվել արդյունքների որոնման էջերում։ Սա մեծացնում է Ձեր հավելվածի գտնելու հնարավորությունները Google-ի որոնման միջոցով:

  • Գովազդային արշավների արդյունավետության վերլուծության հնարավորություն

Քանի որ deep link-երը կարող են տվյալներ փոխանցել, դրանց օգնությամբ կարելի է որոշել, թե՝ որ ռեսուրսներն են առավել արդյունավետ օգտատերերի ներգրավման համար:

Deep link-երի կիրառումը տոնական արշավների ժամանակ

Որպես օրինակ, վերանայենք ամանորյա տոները, որպես ժամանակահատված, երբ deep link-երը կարող են զգալի ազդեցություն ունենալ մեր բջջային հավելվածի առաջխաղացման վրա:

  • Ներգրավում. հատուկ առաջարկներ նոր օգտատերերի համար

Ամանորյա տոներին շատերն են հանգստանալու համար թռիչքների շահավետ առաջարկներ փնտրում։ Տոմսերի գնման և հյուրանոցների ամրագրման հավելվածների մարքեթոլոգները դա գիտեն և ծրագրում են հաճախորդների ներգրավման գովազդային արշավներ։ Այդպիսի քարոզարշավների մի մասը կարող են կազմել նոր օգտատերերի համար առաջարկները, օրինակ՝ «25% զեղչ Երևան-Շարժա ավիատոմսերի համար»։ Նման գրավիչ ակցիան երաշխավորում է մեծ թվով այցելություններ, սակայն, առանց deep link-երի, այն կբերի ոչ թե տոմսերի վաճառքի բարձրացման, այլ՝ պոտենցիալ հաճախորդների հիասթափության և հավելվածի վարկանիշի անկման:

Սեղմելով մեր կողմից տեղադրված բաններին՝ օգտատերն ակնկալում է անմիջապես հայտնվել ակցիայի տեղաբաշխման էջում: Եթե նրա սպասումը չի արդարացվում, հավանական է, որ նա չհասնի տոմսերի ձեռքբերմանը։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ deep link-երի պատշաճ գործածումը մեծացնում է վաճառքներն ու կոնվերսիան հավելվածներում՝ կապված ճանապարհորդությունների և էլեկտրոնային առևտրի հետ։

  • Ռեթարգեթինգ և հաճախորդների կրկնակի ներգրավում

Գովազդային բիզնեսում կա տարածված պրակտիկա, երբ արշավի վրա հսկայական միջոցներ են ծախսվում նոր հաճախորդների ներգրավման համար, իսկ նրանց պահելուն ուղղված արշավներին վերաբերվում են որպես երկրորդական գործոնի։ Բնականաբար, սա սխալ մոտեցում է: Ընդ որում, արժե հաշվի առնել, որ ռեթարգեթինգին ուղղված արշավներում նույնքան կարևոր է օգտագործել deep link-եր։ Չէ՞ որ մենք չենք ուզում, որ գոյություն ունեցող հաճախորդներն ընկնեն հավելվածի էջը, որը նրանց մոտ վաղուց տեղադրված է։

Ռեթարգեթինգային արշավները կարող են ընդգրկել տարբեր հարթակներ․ push-ծանուցումներ, էլեկտրոնային փոստով առաքումներ, բաններներ և գովազդ։ Ընդ որում, կարելի է նման արշավների համար նախատեսել ամենատարբեր ակցիաներ։ Օրինակ՝ եթե բանկային հավելվածի ծրագրավորողները ցանկանում են, որ Ամանորին օգտատերերը հաճախ միմյանց միջոցներ փոխանցեն, նրանք կարող են ձեռնարկել փոխանցումների թեմայով արշավ, առանց վարձավճարների գանձման, արդեն իսկ գոյություն ունեցող հաճախորդների համար, որոնք երբեք այդ բանաձևից չեն օգտվել, կամ օգտվել են շատ հազվադեպ։ Ինչպիսի լսարան էլ ընտրենք այս արշավի համար, deep link-երի օգնությամբ նրանք անմիջապես կարող են հայտնվել միջոցների փոխանցման համակարգի էջում։ Բնականաբար, մուտքանունն ու գաղտնաբառը մուտքագրելուց հետո, քանի որ բանկային ծրագրերը պահանջում են լուրջ վերաբերմունք գործարքի անվտանգության առումով, բայց ծրագրավորողները հեշտությամբ կարող են հոգալ այդ մասին:

Դե ուրեմն, ի՞նչ եք սպասում

Ձեզ անհրաժեշտ է սկսել ներդնել առանձնացված deep link-երը՝ Ձեր իսկ օգտատերերի ներգրավվածությանն ուղղված արշավներում հենց հիմա։ Մի գովազդեք Ձեր գրառումներում ու վահանակներում այն, ինչն օգտատերերը հազիվ թե գտնեն Ձեր հավելվածների ցանկում: Եվ մի մոռացեք օգտագործել deep link-երը ռեթարգեթինգային արշավներում։ Որքան ավելի քիչ քայլեր պահանջվի օգտատիրոջից հավելվածի անհրաժեշտ էջին հասնելու համար, այնքան ավելի բարձր կլինի կոնվերսիայի հավանականությունը։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here