5 քայլ` YouTube վիդեոները օպտիմալացնելու համար

0
1107

YouTube-ն աշխարհում երկրորդ ամենամեծ որոնողական համակարգն է Google֊ից հետո: Պատկերացնու՞մ եք` այստեղ ամեն օր միայն մոբայլ սարքերից գրանցվում է մոտ 1,000,000,000-ից ավել դիտում, որն օրական դիտումների կեսից ավելին է:

Եթե ցանկանում եք, որ YouTube-ում Ձեր տեղադրած տեսանյութերը ներառվեն այդ ցանկում և հավաքեն շատ դիտումներ, ապա պետք է հետևեք այստեղ թվարկված քայլերին:

Դե սկսեցինք:

Վերնագրում օգտագործեք բանալի բառեր (Key Words): Բացի այդ, վերնագիրը պետք է համապատասխանի այն բովանդակությանը, որը պարունակում է Ձեր տեսանյութը, այդ կերպ տեսանյութն օգտատերերի համար կլինի user-friendly, ինչպես նաև կհամապատասխանի YouTube SEO ալգորիթմին: Բանալի բառեր գտնելու ամենահեշտ եղանակներից մեկը YouTube-ի որոնման դաշտի առաջարկած տարբերակներից մեկն ընտրելն է․

Գրեք երկար վիդեո նկարագիր (Video Description): Քանի որ առայժմ YouTube-ն ու Google-ը չեն կարող լսել ու հասկանալ Ձեր տեսանյութի բովանդակությունը, Դուք պետք է փորձեք որքան հնարավոր է շատ տեղեկություն հաղորդել նրանց տեքստի միջոցով: Ի դեպ, առաջին 2 տողերը կարևոր նշանակություն ունեն Ձեր տեսանյութի՝ որոնման համակարգում առաջատար տեղեր գրավելու գործում. այստեղ ևս պետք չէ մոռանալ բանալի բառերի կիրառության մասին:

Վերնագրեք Ձեր տեսանյութը՝ YouTube-ում տեղադրելուց առաջ: Եթե ցանկանում եք, որ Ձեր տեսանյութը հայտնվի որոնման համակարգի առաջին էջերում, ապա վերնագրեք այն՝ կրկին օգտագործելով բանալի բառեր: Եթե Ձեր ֆայլի անունը պահի ազդեցության տակ վերնագրել եք adbdft .mp4, ապա վերանվանեք այն բանալի_բառ.mp4․ այս կերպ դուք որոնման համակարգին կրկին տեղեկություն եք տալիս, թե ինչի մասին է Ձեր տեսանյութը:

Մի մոռացեք Tag-երի մասին: Օգտագործեք ՄԻԱՅՆ Ձեր տեսանյութին բնորոշ Tag-եր, հակառակ պարագայում Google-ը կարող է պատժել Ձեզ:))) Tag-երի ընտրության հարցում Ձեզ կարող է օգնել TubeBuddy for YouTube extention-ը:

Ընտրեք գրավիչ գլխավոր նկար (Thumbnail)․ սա առաջինն է, ինչ տեսնում է օգտատերը Ձեր տեսանյութը գտնելիս: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ YouTube֊ում շատ դիտումներ ունեցող ու լավ արդյունք գրանցած տեսանյութերի գլխավոր նկարները եղել են ոչ թե համակարգի կողմից ավտոմատ կերպով ընտրված, այլ օգտատերերի կողմից ձեռքով ներբեռնված նկարներ: YouTube վիդեոյի գլխավոր նկարի ցանկալի պարամետրերն են՝ 1280×720 pixels, 16:9 ratio, 2MB կամ ավելի փոքր ծավալ, .jpg .gif, .bmp, or .png ֆորմատներ:

Սրանք այն քայլերն են, որոնց օգնությամբ Ձեր տեսանյութը կարող է հասնել հաջողության, բայց հիշեք, որ ոչինչ առաջին անգամից հեշտ չի ստացվում: Կատարեք տարբեր փորձարկումներ և երբեք մի հանձնվեք:

Շնորհակալություն, որ կարդացիք հոդվածն ու կիսվեցիք ընկերների հետ:

Բայց լուրջ կիսվեցիք, չէ՞: )))))))