10 կարևոր գործոն Google-ում հաջողության հասնելու համար

0
1002

Մինչ դուք կկարդաք այս նախադասությունը, Google-ում կլինի ավելի քան 120000 որոնման հարցում, իսկ հարցում կատարողների մոտ 85%-ը կանցնենարդյունքների առաջին էջում եղած հղումներով: Սա կապահովի օրգանական այցելություններ դեպի վեբ կայք, որը ի դեպ կազմում է վեբ կայքերի ընդհանուր այցելությունների 51%-ը:

Նայելով այս թվերին զարմանալի չէ իմանալ, որ, բիզնես կայքերը, բլոգերը, մեդիա կայքերը և այլոք օգտագործում են որոնողական համակարգերի օպտիմալացման մեթոդներ՝ որոնման արդյունքների էջում հնարավորինս բարձր տեղ գրավելու համար: Եվ չնայած այլ որոնողական համակարգերի առկայությանը (Bing, Yandex, DuckDuckGo), հիմնական կենտրոնացումը տրված է Google-ին, որին բաժին է հասնում որոնողական համակարգերի շուկայի 91%ը:

Oh My God Wow GIF - Find & Share on GIPHY

Google-ն իր հերթին օգտագործում է հարյուրավոր գործոններ որոնողական էջի արդյունքների հերթականությունը որոշելու համար: Այս գործոնների ամբողջական ցանկը գիտեն կամ շատ քչերը, կամ ոչ ոք: Սա ստիպել է որոնողական համակարգերի մասնագետներին անել բազմաթիվ թեստավորումներ և քննարկումներ՝ կարևորագույն գործոնները բացահայտելու նպատակով: Գործոններից ոմանք պաշտոնապես հաստատվում են Google-ի կողմից, ոմանք՝ չեն հաստատվում:

Այս նյութում կփորձեմ ձեզ ներկայացնել 10 գործոններ, որոնք բավականին հաճախ են նշվում մասնագետների կողմից և կարող են տեսանելի արդյունքներ բերել:

1.Հարցմանը համապատասխան բովանդակություն

Որոնողական համակարգերի հիմնական նպատակն է օգտատիրոջը տրամադրել այն ինֆորմացիան, որը նա փնտրում է:

Սա ձեզ հնարավորություն է տալիս բանալի բառերի հետազոտության միջոցով հասկանալ, թե ինչ է փնտրում ձեր թիրախային լսարանը և նրանց տրամադրել որոնման պատասխանը:

Բանալի բառերի հետազոտությունը հիմնականում բաղկացած է երեք մասից՝

  • Հարցում-բանալի բառ,
  • Հարցումների միջին ամսական քանակ,
  • Բանալի բառի բարդություն։
Damn Right Walter White GIF by Breaking Bad - Find & Share on GIPHY

Իմ հաջորդ նյութում առավել մանրամասն կանդրադառնամ բանալի բառերի և դրանց հետազոտության մասին:

2. Որոնողական համակարգերին հասանելի

Որոնողական համակարգերը ձեր կայքին ծանոթանում են բոտերի միջոցով: Այս գործընթացը մասնագետները անվանում են crawling (խուզարկություն): Խուզարկման պրոցեսի ընթացքում բոտերը հավաքագրում են տվյալներ կայքի մասին, որոնք հետագայում ավելանում են որոնողական համակարգերի տվյալների բազա (indexing):

Found It Homer Simpson GIF - Find & Share on GIPHY

Այս գործընթացի անխափանությունը և հեշտացումը ապահովելու նպատակով կիրառվում են մի քանի մեթոդներ, ինչպիսիք են կայքում robots.txt-ի և sitemap-ի առկայությունը և կանոնավոր տեխնիկական աուդիտները, որոնք կատարվում են այլ գործիքների միջոցով:

3. Հղումների քանակ և որակ

Google-ի ստեղծման սկզբնական շրջանում հիմնական գաղափարը եղել է որոնման արդյունքների ցուցադրման հերթականությունը որոշել ըստ էջին եկող հղումների քանակության, որոնք կոչվել են ձայներ (votes):

Այժմ այս գործոնի հաշվարկման մեջ օգտագործվում է ոչ միայն հղումների քանակը, այլ բազմաթիվ այլ գործոններ, ինչպիսիք են հղման ներքին կամ արտաքին լինելը։

Հղման ազդեցության մեջ որոշիչ են՝

  • Վստահության և հեղինակության ցուցանիշները (trust and authority),
  • Համապատասխանությունը (relevance),
  • Տեքստը (anchor),
  • Եվ շատ այլ գործոններ:

Չնայած նրան, որ հղումների ազդեցությունը արդյունքների հերթականության որոշման մեջ պակասել է, այն դեռ շարունակում է մնալ կարևորագույն գործոններից մեկը:

4. Բավարարում է օգտատիրոջ նպատակը

Ինչպես նշել էի, որոնողական համակարգերի հիմնական նպատակն է օգտատիրոջը տրամադրել այն ինֆորմացիան, որը նա փնտրում է:

Բնականաբար հարցի պատասխանը կարող են տալ մի քանի կայքեր և այս դեպքում համակարգը օգտատիրոջը փորձում է տրամադրել դրանցից լավագույնը:

Stephen Colbert GIF - Find & Share on GIPHY

Լավագույն արդյունքը հասկանալու համար որոնողական համակարգերը օգտագործում են մի քանի միջոցներ՝

  • Ինչքա՞ն հաճախ են օգտատերերը սեղմում արդյունքի կամ հղման վրա,
  • Ինչքա՞ն ժամանակ են անցկացնում կայքում՝ հղումով անցնելուց հետո,
  • Օգտատերերի ո՞ր տոկոսն է կարճ ժամանակ կայքում անցկացնելուց հետո վերադառնում որոնման արդյունքներ էջ,
  • Արդյո՞ք օգտատերերը որոնման արդյունքների էջ վերադառնալուց հետո կատարում են փոփոխություններ իրենց հարցման մեջ,
  • Եվ կրկին շատ այլ գործոններ 🙂

5. Բովանդակության ունիկալություն

Ձեր բովանդակությունը պետք է լինի յուրօրինակ և լինի արժեքավոր ընթերցողի համար։ Google-ը չի սիրում կրկնօրինակ բովանդակություն և եթե վերջինս նկատի նմանատիպ դեպք, դուք չունեք շանսեր որոնողական համակարգում բարձր դիրքեր գրավելու գրոծընթացում։

Կրկնվող բովանդակության խնդիրներին հաճախակի կարելի է հանդիպել երկու ձևաչափով՝

  • Բովանդակությունը կրկնօրինակում է մեկ այլ կայքի բովանդակությանը,
  • Տեխնիկական բացթողումների պատճառով ձեր կայքում երկու URL տրամադրում են միևնույն բովանդակությունը։

Առաջին խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել յուրօրինակ բովանդակություն՝ ուսումնասիրելով դիտարկվող թեման։ Խորհուրդ է տրվում խուսափել վերջինիս ամբողջական կրկնօրինակումը՝ առկա ինֆորմացիայի աղբյուրներից։

Showtime Bodega Boys GIF by Desus & Mero - Find & Share on GIPHY

Երկրորդ խնդրից խուսափելու գործում մեզ օգնության են հասնում վերոնշյալ Robots.txt-ն և պարբերական տեխնիկական աուդիտները (այս մասին ևս կխոսեմ իմ հաջորդ նյութերի մեջ):

6. Փորձագիտություն, հեղինակություն, վստահելիություն

Մասնագետների կողմից սա առավել հայտնի է որպես EAT (expertise, authority and trust) այս գործոնը Google-ի Panda ալգորիթմի կարևորագույն մասնիկներից մեկն է։ EAT-ի հիմնական նպատակը որոնման արդյունքների էջում միայն որակյալ և վստահելի կայքերից արդյունքների ցուցադրումն է։

Որոնման որակի գնահատման ուղեցույցում, Google-ը նշում է, որ վերը նշված ալգորիթմի հիմքում ընկած է որոնման որակի գնահատման աշխատակիցների կողմից տրամադրվող ինֆորմացիան։ Վերջինս նպաստում է որոնման արդյունքների որակի բարձրացմանը և թույլ է տալիս ալգորիթմի գործելաձևը մաքսիմալ մոտեցնել մարդկայինին։

Human Resources Dog GIF by HR Cloud - Find & Share on GIPHY

Ուղեցույցի համաձայն, փորձագիտության, հեղինակության և վստահելիության գործոններն են՝

  • Կայքում բավարար քանակով որակյալ բովանդակության առկայություն,
  • Բովանդակության հեղինակի հստակ նշում (հեղինակի հատված և կամ պարզ և հասկանալի «Մեր Մասին» (About us) էջ),
  • Կայքի դրական հեղինակություն:

2018թ․-ին վերջինս դարձավ կարևորագույն գործոններից մեկը՝ տարվա ընթացքում տեղի ունեցած ալգորիթմի թարմացման (medic update) արդյունքում, մեծ հարված հասցնելով YMYL վեբ կայքերին (your money or your life), որոնց մասին ևս կխոսեմ ապագա հոդվածներում։

7. Թարմություն

Մինչդեռ այս գործոնը կարող է վերաբերվել բովանդակության ոչ բոլոր տեսակներին, այնուամենայնիվ այն կարևորվում է Google-ի կողմից ՝որոնման որոշ թեմաների դեպքում։

Նմանատիպ օրինակներ են՝

  • Լուրերը՝ վերջերս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ,
  • Տարբեր միջոցառումներ (սպորտային հանդիպումներ և մրցույթներ, մրցանակաբաշխություններ և այլն),
  • Հաճախակի փոփոխվող տվյալներ (ֆինանսական աշխարհի լուրեր, սարքավորումների փոփոխություններ)
  • Սեզոնային կամ անսպասելի որոնումների աճ ունեցող թեմաներ

Բացառությամբ բովանդակության թողարկման ամսաթվից, թարմության գործոններ են մինչ այս նշված կետերից գրեթե բոլորը։

8. Click Through Rate (CTR)

CTR-ը հաշվարկվում է օգատերերի թվի և որոնման արդյունքների քլիքերի հարաբերակցությամբ։ Այն վերը նշված գործոններից ամենահակասականն է։

Վերջերս Reddit-ի որնողական համակարգերի օպտիմալացմանը նվիրված խմբերից մեկում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Google-ի վեբմաստեր, թրնեդերի վերլուծաբան Գարի Իլլյեսը հայտարարեց, որ Google-ը CTR-ը չի դիտարկում որպես վարկանիշային գործոն։

Այս բանավեճի մյուս կողմում կանգնած են մասնագետներ, ովքեր պնդում են, որ իրենց փորձարկումների արդյունքում CTR-ի աճը նպաստել է կայքի վարկանիշի բարձրացմանը՝ որոնման արդյունքների էջում։

Ivanildo Soares GIF - Find & Share on GIPHY

Չնայած նրան, որ այս գործոնը շարունակում է մնալ բանավեճերի առարկա երկու կողմներն էլ համաձայն են այն կարծիքի հետ, որ բարձր CTR-ը նշանակում է ավելի շատ այցելություններ դեպի կայք, և հետևաբար ավելի շատ բովանդակության տարածում, պոտենցիալ հղումներ և այլն։

Այլ կերպ ասած, CTR-ի օպտիմալացումը կարող է բերել օրգանական այցելությունների տեսանելի արդյունքներ:

9. Արագություն

Բացի այն, որ այս գործոնը Google-ի կողմից հաստատված է, կայքի բեռնման արագությունը ունի մեծ ազդեցություն՝ օգտատերերին կայքում պահելու գործում։ 2016թ.-ին Google-ի կողմից կատարված հետազոտության համաձայն, բջջային հեռախոսով օգտատերերի 53%-ը լքում է կայքը եթե բեռնումը տևում է 3 վայրկյանից ավել։

Coming Fast And Furious GIF by joelplosz - Find & Share on GIPHY

Google-ի կողմից պաշտոնապես հայտարարվել է, որ կայքի մոբայլ տարբերակի դեպքում, բեռնման արագությունը վարկանիշի վրա ունենում է լուրջ ազդեցություն։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում մաքսիմալ կերպ օպտիմալացնել կայքի մոբայլ տարբերակի բեռնման արագությունը։

10. Տարբեր սարքերով հասանելիություն

Ինչպես նախորդ կետերից որոշները, սա նույնպես կարևոր կետ է օգտատերերին գրավելու համար: Մեր օրերում, մարդիկ կարող են ձեր կայք այցելել նույնիսկ իրենց սմարթ սառնարանի միջոցով և շատ կարևոր է ապահովել բոլոր օգտատերերի դրական փորձառությունը ձեր կայքում։

Իհարկե, այս գործոնի հիմնական կենտրոնացումը կայքերի մոբայլ տարբերակների վրա է: Բացի այն, որ կայքերի մոբայլ տաբերակի հարմարավետությունը պաշտոնապես հաստատված է, կայքերի խուզարկման և ինդեքսավորման գործընթացը արդեն կատարվում է կայքի մոբայլ տարբերակի համար՝ նախատեսված բոտի կողմից:

Ամփոփում

Ինչպես նշել էի ամենասկզբում, էջի վարկանիշի որոշման մեջ կան հարյուրավոր գործոններ և պետք չէ բավարարվել միայն վերը նշվածներով:

Շատ կարևոր է հիշել, որ կարևորագույն նպատակ ձեզ համար պետք է լինի ձեր օգտատերերին համապատասխան և օգտակար բովանդակություն տրամադրելը։

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here