Ինչպե՞ս են աշխատում որոնողական համակարգերը

0
3727

Կասկած չկա, որ SEO-ն թվային մարքեթինգի այն ճյուղերից է, որտեղ շոշափելի արդյուքներ ստանալու համար պահանջվում է երկար ժամանակ։

Եվ նույնիսկ այդ պարագայում համացանցի այցելությունների 51%- ը ձևավորվում է որոնողական համակարգերի միջոցով։

Չնայած վեբ կայքերի օրեցօր աճող թվին, որոնողական համակարգերը օգտատերերին իրենց հարցման լավագույն պատասխանը տալու նպատակով ստիպված են հավաքագրել համացանցում առկա հնարավորինս շատ բովանդակություն։

Այս ամենը հաշվի առնելով կան հիմքային գործողություններ, որոնք կատարվում են որոնողական համակարգի կողմից ձեր բովանդակությունը գտնելու նպատակով:

Խուզարկում

Խուզարկումը այն գործընթացն է,որի միջոցով որոնողական համակարգերը գտնում են վեբ էջերի թարմացումները, նոր էջերը, նոր կայքերը և այլևս գոյություն չունեցող հղումները (dead link):

Խուզարկում կատարելու համար որոնողական համակարգերը օգտագործում են ծրագրեր, որոնց անվանում են «խուզարկու», «բոտ» կամ «սարդ»՞: Սա արդեն կախված է որոնողական համակարգից,յուրաքանչյուրն ունի այս ծրագրի իր տեսակը: Վերջինս հետևում է ալգորիթմի հրահանգներին և ըստ դրա որոշում, թե ի՞նչ հաճախականությամբ պետք է այցելի այս կամ այն կայք:

Hi Lucas The Spider GIF - Hi LucasTheSpider GIFs


Ձեր կայքի ցանկացած էջ այցելելուց հետո խուզարկուն նաև հայտնաբերում է էջում առկա հղումները կայքի ներսում և կայքից դուրս: Գտնված հղումները ավելացվում են ցանկում և հետագայում նույնպես ենթարկվում են խուզարկման:

Ինդեքսավորում / Ցուցակագրում

Խուզարկման պրոցեսի ավարտից հետո որոնողական համակարգը ստեղծում է և պահում է բովանդակության հսկայական ցանկ,որտեղ պահվում են էջերում իր կողմից գտնված բառերը, դրանց դիրքը էջում, էջերիի հղումները և այլն: 

Այս բովանդակությունը և ստացված ինֆորմացիան պահվում են տվյալների բազայում և հետագայում որոնողական համակարգի կողմից վերաբաժանվում ըստ թեմայի և գնահատվում ալգորիթմի կողմից, որպեսզի որոշվի դրա կարևորությունը համեմատած նմանատիպ այլ էջերի հետ:

Check GIF - Checklist GIFs


Աշխարհի տարբեր վայրերում գտնվող սերվերները անհրաժեշտ ինֆորմացիան հեշտ հասանելի են դարձնում օգտատերերի համար։ Նմանատիպ մեծ ծավալների ինֆորմացիա պահելու համար անհրաժեշտ են  հսկայական միջոցներ, որպիսիք ունեն Google-ը, Microsoft-ը, Yandex-ը և այլ հսկաները: 

Դասակարգում

Չնայած նրան, որ տարբեր մեթոդներով հնարավոր է ազդեցություն ունենալ վերոնշյալ երկու գործընթացների արագացման վրա, դասակարգումը այն պրոցեսն է,որի բարելավման ուղղությամբ են աշխատում SEO մասնագետները:

Այն պահին, երբ օգտատերը հարցումը գրում է որողնողական համակարգում, վերջինս սկսում է իր բազայում փնտրել գրված բառին ամենամոտ բովանդակություն ունեցող էջերըը: Այս էջերը արդեն իսկ ստանում են հատուկ սահմանված միավոր, որը կախված է հարյուրավոր դասակարգման գործոններից:  

Ստացված գնահատականից կախված որոնողական համակարգը որոշում է էջերի հերթականությունը, որով նրանք հայտնվում են որոնման արդյունքների էջում (SERP):

Ստացվում է այսպես, որպեսզի ձեր էջը/կայքը ցուցաբերի լավ արդյունքներ, առաջին հերթին անհրաժեշտ է կատարել քայլեր, որպեսզի որոնողական համակարգը առավել հեշտ խուզարկի և ճիշտ ինֆորմացիա ինդեքսավորի իր բազայում: 

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here