Google Search Console | Ուղեցույց Սկսնակների Համար | ՄԱՍ 1

0
2090

Google Search Console-ը Google-ի կողմից առաջարկվող անվճար ծառայություն է, որի միջոցով կայքերի հեղինակները տեղակատվություն են հավաքում Google որոնողական համակարգում իրենց կայքի ցուցաբերած արդյունքների վերաբերյալ։ Այս ծառայության միջոցով հնարավոր է կատարել եղած արդյունքների հետազոտություն և դրա հիման վրա կազմել SEO առաջադրանքներ, որոնք կնպաստեն կայքի հետագա առաջխաղացմանը։

Այս նյութում կծանոթացնեմ այն բաժիններին, որոնք օգտակար կլինեն GSC-ի ցանկացած օգտատիրոջ և կներկայացնեմ, թե ինչպես կարելի է օգտագործել հավաքագրված ինֆորմացիան։

Ստուգել կայքի անհատական տուգանքները

Google որոնողական համակարգում կայքի խնդիրներից ոչ բոլորը կարող են լինել ալգորիթմի թարմացումների պատճառով։ Երբեմն Google-ի ուղեցույցների կոպիտ խախտումների դեպքում այն իրականացնում է կայքի մեխանիկական տուգանում, որի պարագայում ամբողջ կայքը կամ մեծ թվով էջեր կարող են հեռացվել որոնումների արդյունքներից։

Բարեբախտաբար նման տուգանման դեպքում այն զգուշացնում է կայքի հեղինակներին, որպեսզի նրանք վերացնեն առկա խնդիրներիը և կայքը համապատասխանեցնեն իրենց ուղեցույցներին։

Տուգանքների մասին ինֆորմացի ստանալու համար բավական է մուտք գործել Search Console և ձախ հատվածից ընտրել Security and Manual Actions հատվածը։

Խնդիրների առկայության դեպքում այն նշում է, թե ինչ խախտում է կատարվել և ի՞նչն է պետք ուղղել խնդիրը վերացնելու համար։ Իսկ դրանց բացակայության դեպքում այս հատվածում կտեսնեք հաղորդագրություն, որում կնշվի որ ոչ մի խնդիր չի գտնվել։

Ստուգել կայքի անվտանգության խնդիրները

Համացանցն առավել անվտանգ դարձնելու նպատակով Google-ը սկսել է տեղեկացնել այն կայքերի մասին, որոնք կոտրվել են հաքերների կողմից կամ պարունակում են համակարգիչների համար վտանգավոր տարրեր։

Նույն հատվածում, որտեղ գտնվում են մեխանիկական տուգանքները, կարելի է գտնել հաղորդագրություններ՝ կայքի անվտանգության վերաբերյալ։

Խնդիրների առկայության դեպքում պետք է հետևել Google ուղեցույցներին կայքը վերականգնելու համար։

Ստուգել կայքի խուզարկման սխալների զեկույցները

Նախորդ նյութում մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես են աշխատում Google-ի բոտերը և տեղեկատվություն հավաքագրում կայքերի վերաբերյալ։

GSC-ի ծածկույթ հատվածում կարող եք ծանոթանալ այն սխալների հետ, որոնք Google բոտերը գտել են կայքում և փորձել դրանք ուղղել։

Առավել հաճախակի հանդիպում են 404 սխալները։ Նման սխալների պատճառը կարող են լինել գոյություն չունեցող էջին կայքի ներսից գնացող հղումները, կամ խուզարկման պահին կայքում առկա խնդիրները, կամ տվյալներ «քերող» (scraper)  ծրագրերը։ Եթե խնդիրը ներսից է, Դուք կարող եք այն ուղղել և վավերացնել այն:

Տվյալ սխալի լուծումը հիմնականում ունենում է մի քանի տարբերակ՝

  1. Եթե տվյալ էջը իսկապես գոյություն չունի և այդ էջին չկան դրսից եկող արժեքավոր հղումներ, մատուցվող հաղորդագրությունը կարելի է փոխել 410 կարգավիճակի, որպեսզի Google-ին հասկացնեք, որ էջն այլևս գոյություն չունի:
  2. Իհարկե, եթե սա տեխնիկակապես բարդ է Ձեզ համար, կարող եք թողնել 404 կարգավիճակը: Ժամանակի ընթացքում Google-ը կհասկանա, որ այդ էջը գոյություն չունի և կհեռացնի այն իր բազայից։
  3. Եթե էջը գոյություն չունի, բայց կան այլ կայքերից եկող արժեքավոր հղումներ, ցանկալի է 301 կարգավիճակի միջոցով այն տեղափոխել այլ նմանատիպ էջի վրա:
  4. Եթե 404-ը առաջացել է կայքի ընդհանուր URL կառուցվածքի փոփոխության պատճառով, անհրաժեշտ է բոլոր էջերը 301 կարգավիճակի միջոցով տեղափոխել դեպի նոր URL-ներ:

Յուրաքանչյուր 404 խնդրին մանրամասն ծանոթանալու համար կարող եք սեղմալ դրա վրա և տեսնել, թե ի՞նչ հաղորդագրություն է Google-ը առաջ քաշում տվյալ սխալի վերաբերյալ։

Ուղարկել կայքի քարտեզը Google-ին

Կայքի քարտեզը վեբ կայքում առկա էջերի ցուցակ է։ Սովորաբար դրանք լինում են հիերարխիկ ցուցակներ, կամ էջերի ցուցակ անկանոն հերթականությամբ:

Այս ցուցակները որոնողական համակարգերին օգնում են առավել հեշտ գտնել կայքում առկա և խուզարկման հերթականությունը։

Կայքի քարտեզ ստեղծելը բավականին հեշտ է։ Եթե դուք օգտագրոծում եք WordPress, այն կարելի է հեշտությամբ ստեղծել Yoast SEO ծրագրի միջոցով։ Իսկ եթե կայքը չեք ստեղծել կայքերի ստեղծման ինչ-որ գործիքով, կայքի քարտեզ կարելի է ստեղծել ծրագրավորողների օգնությամբ կամ համացանցում առկա այլ բազմաթիվ գործիքներից մեկով։

Ստուգել բջջային տարբերակում առկա խնդիրները

Եթե երբևէ զբաղվել եք կայքի օպտիմիզացիայով, ապա հանդիպած կլինեք Google Mobile-Friendly Test գործիքին, որը ցույց է տալիս կայքի համապատասխանությունը բջջային կայքերի Google-ի ստանդարտներին:

Այս գործիքը օգտակար է, երբ կարիք կա կատարել մեկ էջի օպտիմիզացիա, բայց ամբողջական կայքի օպտիմիզացիայի պարագայում կարող է պահանջվել հսկայական ժամանակ բոլոր էջերն այս գործիքով ստուգելու համար:

GSC-ն լուծում է այս խնդիրը ուղարկելով հաղորդագրություններ այն էջերի մասին, որոնք ունեն խնդիրներ:

Google-ը կայքերի խուզարկումը արդեն կատարում է բջջային տարբերակի համար նախատեսված բոտի միջոցով և այդ պատճառով շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս խնդիրներին և հնարավորինս արագ լուծել:

Ներքին հղումների կառուցվածք

Իհարկե, սա GSC-ի լավագույն գործիքը չէ, քանի որ շուկայում կան այլ գործիքներ, որոնք ավելի համապարփակ տեղեկատվություն են տալիս ներքին հղումների վերաբերյալ:

Այս գործիքը կարող եք օգտագործել հասկանալու համար, արդյոք Ձեր համար մեծ կարևորություն ունեցող էջերը ստանում են բավարար քանակությամբ ներքին հղումներ թե ոչ։

Որտեղի՞ց են գալիս հղումները դեպի Ձեր կայք

Ինչպես և նախորդ կետի դեպքում, շուկայում կան գործիքներ որոնք առավել օգտակար տվյալներ են տալիս արտաքին հղումների վերաբերյալ: Եթե անհրաժեշտ են այս տվյալները առավել ցանկալի է օգտվել հետևյալ գործիքների տվյալներից Ahrefs, SEMRush LinkResearchTool և այլն։

Ամեն դեպքում, եթե չեք կարող օգտագործել վերը նշված գործիքները, ապա GSC-ից կարելի է ստանալ հետևյալ տվյալները՝

  • Ո՞ր կայքերից են դեպի Ձեր կայք ամենաշատ հղումներ գալիս,
  • Ձեր կայքի ո՞ր էջն ունի ամենաշատ հղումները,
  • Ի՞նչ բառեր են օգտագործվում ձեզ հղում կատարելիս (anchor texts`0:

Ամփոփում

Իհարկե վորոնշյալ ծառայությունները բավական օգտակար են կայքի օպտիմիզացիայի գործում, բայց GSC-ի կարևորագույն գործիքը դա որոնումների արդյունքների տվյալներն են:

Այն մասին թե ինչպես օգտագործել ստացված տվյալները կխոսեմ նյութի 2-րդ մասում:

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին։