Google-ը թողարկել է նոր թարմացումներ՝ կապված որոնումների հետ

0
994

Google-ը հայտարարել է մի շարք նոր թարմացումներ որոնումների համար: Հիմնական նպատակը բնականաբար օգնելն է մարդկանց, որպեսզի գտնեն իրենց անհրաժեշտ ինֆորմացիան:

1. Ուղղագրությունն ուղղելը

Հարցումը ճիշտ գրելը կօգնի Google-ին՝ հարցին ճշգրիտ պատասխաաններ տրամադրել: Ընկերությունը նշել է.

«Մենք շարունակում ենք բարելավել մեր հնարավորությունները՝ սխալ գրված բառերը հասկանալու համար: Ամեն օր 10 հարցումներից մեկը գրված է սխալներով: Այժմ մենք ներկայացնում ենք նոր ալգորիթմ, որն օգտագործում է deep neural net, որպեսզի բարելավի սխալ բառերը վերծանելու մեր հնարավորությունները:»

2. Տեքստի հատվածները նույնականացնելը

Google-ի որոնման ալգորիթմը այժմ նաև կկարողանա կապել տեքստի առանձին հատվածներ վեբ էջերի հետ:

Google search update

«Ոչ թե ամբողջ էջի այլ առանձին հատվածների համապատասխանությունն ավելի լավ որոշելով մենք կարող ենք գտնել հենց այն տեղեկությունը, որը դուք փնտրում եք: Այս տեխնոլոգիան կբարելավի բոլոր լեզուներով որոնվող հարցումների 7%-ը:»

3. Երգել որոնում կատարելու համար

Google-ը նաև փորձում է մի փոքր Shazam-ի նման հնարք անել: Իր աուդիո ալգորիթմներն այժմ կարող են ճանաչել հայտնի երգերը՝ հիմնվելով մարդկանց երգելու (անգամ առանց բառերն արտասանելու) կամ սուլելու վրա:

4. Տեսանյութերում հիմնական պահերը

Google-ն աշխատում է Ձեր կատարած որոնման հարցման և YouTube-ի տեսանյութերում որոշակի բաժինների միջև կապ գտնելու վրա:

Google video section indexing

«Օգտագործելով այս մոտեցումը, մենք այժմ կարող են հասկանալ տեսանյութի իմաստն ու ավտոմատ կերպով ճանաչել առանցքային պահերը: Մենք սկսել ենք փորձարկել այս տեխնոլոգիան այս տարի, և արդեն 2020թ.-ի վերջին սպասում ենք, որ Google-ում որոնումների 10%-ը կօգտագործի այս նոր տեխնոլոգիան:»