Google Song Matching-ն ունի նոր հնարավորություն, որը կարող է օգնել Ձեզ՝ գտնել երաժշտություն` այն հեռախոսի մեջ երգելով կամ սուլելով:
Մոռացեք Shazam-ը, Google-ի այս նոր հնարավորությունը հասանելի է Google բջջային հավելվածից և Google Search Widget-ից՝ սեղմելով միկրոֆոնի icon-ին:
Հնարավորությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր օգտագործում են Google-ն անգլերեն լեզվով iOS-ի վրա կամ ավելի քան 20 լեզուներով՝ Android-ի վրա: Google-ը նշել է, որ հետագայում երկու պլատֆորմներում էլ կավելացնի այլ լեզուներ: