Google-ը պաշտոնապես թողարկել է Web Stories WordPress Plugin-ը

0
1106

Google-ը պաշտոնապես թողարկել է Web Stories WordPress Plugin-ը, որը թույլ կտա հեշտորեն ստեղծել web story-ներ և կայքում ունենալ ավելի շատ այցելուներ: 

Ընկերությունը հայտարարել է, որ Web Stories WordPress plugin-ը հասանելի է WordPress Plugin Repository-ում: Plugin-ը հնարավորություն է տալիս WordPress publisher-ներին՝ հեշտորեն ստեղծել քոնթենթ՝ Google Web Stories ձևաչափով և գրավել ավելի շատ այցելուների:

Քոնթենթը, որը Web Story ձևաչափով է, կարող է երևալ սովորական Google Search-ի վերին հատվածում, սակայն հնարավորություն կա նաև տեսնելու այլ հատվածներում:

Screenshot of Web Stories in Google Discover

Google-ը Web Story ձևաչափով քոնթենթը ցուցադրում է հետևյալ վայրերում.

  • Google Search
  • Google Images
  • Google Discover
  • Google App

Նոր plugin-ն ունի drag and drop ինտերֆեյս և template-ներ՝ ավելի հեշտորեն web story-ներ ստեղծելու համար: