Google-ը հյատարարել է նոր Home Activities Rich Results-ի մասին

0
979

Google-ը հայտարարել է նոր Home Activities Rich Results-ը: Վերջիններս նման են առցանց event-ներին: Google-ը կցուցադրի Home Activities Rich Results-ը, երբ որոնվի համապատասխան հարցում:

Այս նոր rich result-ները ներկա պահին սահմանափակված են միայն ֆիտնեսի հետ կապված որոնումներով և դեռևս միայն հասանելի են բջջային սարքավորումներում:

Home activities structured data now supported by Google Search

Home activities-ին իրավասու լինելու համար, վեբկայքերը պետք է ավելացնեն կա՛մ Event, կա՛մ Video structured data:

Event structured data-ն համապատասխանում է առցանց event-ներին, որոնք պլանավորվում են տեղի ունենալ: Video structured data-ն համապատասխանում է հրապարակված տեսանյութերին:

Ըստ հայտարարության՝

  • Event-ները պետք է լինեն վիրտուալ,
  • Փոխեք eventAttendanceMode-ը OnlineEventAttendanceMode-ի,
  • Օգտագործեք VirtualLocation տեսակը տեղանքի համար,
  • Ավելացրեք location.url property-ն,
  • Հստակեցրեք ճիշտ ժամային գոտին: Քանի որ չկա ոչ մի ֆիզիկական տեղանք, ժամային գոտին պարտադիր է առցանց event-ների համար,
  • Տեսանյութերի դեպքում ֆիքսվեք նկարագրության և տևողության վրա, քանի որ սա օգնում է Google-ին հասկանալ թե ինչի մասին է տեսանյութը: