Google-ը թողարկում է հագուստի որոնման նոր ձևաչափ

0
1086

Google-ը հայտարարել է, որ այսօրվանից անմիջապես որոնման հատվածում կտեսնեք հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, որն ավելի կհեշտացնի միանգամից ամենատարբեր խանութներ և բրենդներ գտնելը:

Ինչպես տեսնում եք վերը նշված օրինակում, այն նպատակաուղղված է ավելի դյուրին դարձնելու էլեկտրոնային առևտրի հարցումները՝ հավաքելով հայտնի պրոդուկտներ տարբեր կազմակերպություններից և ցուցադրելով դրանք իրար կողք կողքի, հնարավորություն տալով որոնողին համեմատել դրանք իրար հետ։

Այցելուները կարող են ֆիլտրել ըստ ոճի, բաժնի և չափսի, կամ ուղակի նայել պրոդուկտների տարբեր նկարներն ու կատարել ընտրություն։ Եթե արդեն ցանկանում եք գնել կամ ավելին իմանալ կարող եք հեշտորեն այցելել տվյալ խանութի վեբ կայք։