WordPress-ը թույլ կտա Ձեզ՝ թողարկել Ձեր բլոգի ամբողջ հրապարկումները որպես Twitter Thread-ներ

0
961

WordPress-ն այս շաբաթ ավելացրել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս օգտատերերին՝ հրապարակել ամբողջ WordPress blog հրապարակումները, որպես tweet thread-ներ:

WordPress Twitter connection

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված նկարում, այս նոր հնարավորությունը ուղղակիորեն կփոխակերպի Ձեր WordPress բլոգի հրապարակումները tweet thread-ի: Ցանկացած նկար կամ տեսանյութ, որոնք ներառել եք Ձեր հրապարակման մեջ կավելացվի thread-ին:

WordPress Twitter posting

Շատերը սիրում են tweet thread-ները և դա մեկ այլ միջոց կլինի Ձեր քոնթենթը խթանելու և պլատֆորմում քննարկումներն ակտիվացնելու համար: Սակայն Դուք նաև կկորցնեք Ձեր կայքի գրեթե ամբողջ թրաֆիքը: Այժմ կկարողանաք մարդկանց հնարավորություն տալ՝ բլոգ այցելելու փոխարեն կարդալ Ձեր հրապարկումները Twitter-ում:

Facebook-ն ու Instagram-ն էլ իրենց հերթին հեռացնում են embedded content-ի հնարավորությունը WordPress կայքերում՝ սկսած հոկտեմբերի 24-ից: Դա նշանակում է, որ եթե Դուք երբևէ օգտագործել եք Facebook-ի կամ Instagram-ի embedded հրապարակումներ Ձեր WordPress կայքում, ապա 2 շաբաթ անց այլևս չեք կարողանա օգտվել այդ հնարավորությունից: