Tinder-ն ավելացնում է “Panic” կոճակն ու գտնվելու վայրով կիսվելու հնարավորությունը

0
817

Tinder-ն ավելի ապահով է դարձնում հավելվածը, ավելացնելով “Panic ” կոճակը, այն ժամադրությունների համար, որոնք այդքան էլ այն չէին ինչ դուք էիք սպասում։

Շատերի կողմից է օգտագործվում հավելվածը, և արդյունքում միլիոնավոր մարդիկ հանդիպում և ժամադրությունների են գնում։ Սակայն երբեմն անծանոթին հանդիպելը կարող է անհարմար իրավիճակների հանգեցնել, և որպեսզի օգտատերերն ավելի ապահով զգան, Tinder-ն այժմ համագործակցում է Noonlight-ի հետ, որն արտակարգ իրավիճակների ծառայությունների հավելված է, հնարավորություն տալով օգտատերերին որևէ վտանգ զգալու դեպքում զգուշացնել արտակարգ իրավիճակների ծառայությանը։

“Panic” կոճակը հասանելի կլինի հավելվածի նոր “Safety Center”-ի միջոցով, որը կուղեկցի օգտատերերին ներբեռնել Noonlight հավելվածը։ Կոճակը սեղմելուց հետո Noonlight-ը կուղարկի նամակ՝ հարցնելով, թե արդյոք օգտատերը օգնության կարիք ունի, եթե նամակն անպատասխան մնա Noonlight-ը կփորձի զանգահարել օգտատերին, եթե զանգն էլ անպատասխան մնա հավելվածը կզանգահարի տեղական արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Tinder-ը նաև ավելացնում է այլ գործիք, որով օգտատերերը կարող են ընկերների հետ կիսվել իրենց գտնվելու վայրով ավելացնելով իրենց ժամադրության ժամն ու վայրը։