Ամեն ինչ Telegram բոտերի մասին

0
406

Telegram-ն ամսական 200 միլիոն ակտիվ օգտատեր ունի: Ակնհայտ է, որ բիզնեսը չպետք է անտեսի Telegram-ը՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու համար: Ինչպե՞ս աշխատել Telegram-ի հետ և ինչքանո՞վ այն կարող է օգտակար լինել բիզնեսի համար: Ի՞նչն է առանձնահատուկ Telegram բոտերում և ինչպե՞ս աշխատել նրանց հետ:

Ի՞նչ է Telegram բոտը

Բոտերի թրենդային ալիքի վրա, գրեթե ամենուր, նույն հարցադրումն է հնչում. «Այո: Մեզ անպայման պետք է բոտ: Մենք ուզում ենք այն: Բայց մենք չգիտենք, թե` ինչո՞ւ… և ի՞նչ է նա անում, ընդհանրապես… Բայց և այնպես մենք այն ուզում ենք»:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բոտը, ինչպես կարող է այն օգնել բիզնեսին և ընդհանրապես՝ անհրաժե՞շտ է այն որպես գործիք նպատակին ծառայեցնելու համար։

Telegram բոտը Telegram-ի հաշիվ է, ծրագրային ապահովմամբ կառավարվող, որն երբեմն ունի արհեստական ինտելեկտի գործառույթներ: Բոտը կարող է ուսուցանել, խաղալ, որոնում կատարել, հիշեցնել, ինտեգրվել այլ ծառայություններին, նույնիսկ՝ հրամաններ ուղարկել այլ ծառայությունների։

Երբ մենք խոսում ենք բիզնեսում բոտերի օգտագործման մասին, ապա գրեթե միշտ այն ուղղվում է ընկերության սպասարկման մակարդակի բարելավմանը:

Telegram-ի բոտերի օգտագործելու տարբերակներ

Բոտերը կարող են համատեղել ամենատարբեր գործառույթներ: Telegram-ի փաստաթղթերում նշվում է, որ բոտերը կարող են անել «ինչ որ ուզում ես»: Բոտերը կարող են ծրագրավորվել ցանկացած բանի համար:

Այնուամենայնիվ, հասկանանք` ի՞նչ են իրենցից ներկայացնում բոտերը և ի՞նչ կիրառական ձևաչափեր գոյություն ունեն։

Բոտեր հաճախորդների հետ հաղորդակցվելու համար

Հաճախորդի համար կարծես ամեն ինչ պարզ է. նա գրում է ընկերությանը, իսկ հատուկ բոտն արձագանքում է նրան: Սակայն բոտը կարող է արձագանքել տարբեր ձևերով`

  • Ցանցի մյուս ծայրին կարող է լինել օպերատոր կամ օպերատորների մի խումբ, որոնք մշակում են մուտքագրված հայտերը: Սա բավականին պարզ և հեշտությամբ CRM-ի հետ ինտեգրված միջոց է:
  • Մյուս ծայրին կարող է լինել ինքնուս արհեստական ​​ինտելեկտ (AI) կամ տեղեկատվությունը ոչ այնքան բարդ մշակող, որն, ինչպես և FAQ-ը, պատասխաններ է տալիս հիմնական հարցերին: Եթե ​​հարցին պատասխան չկա, միանում է ուղիղ կապի օպերատորը, որը կարդում է բոտի հետ նամակագրությունը և կարգավորում հարցադրումները:

Հիշեցնող բոտեր

Այս դեպքում բոտերը կարող են հիշեցնող գործառույթներ կատարել: Օրինակ` բժշկի այցելության, առաքման մասին, գրասենյակի համար ջուր պատվիրելու մասին, ապահովագրության երկարաձգման մասին, անգամ հաղորդվում է անձնական զեղչերի և առաջարկների մասին: Այստեղ կարևորը բիզնեսի՝ հաճախորդների վերաբերյալ բոլոր տեղեկությունների համակարգ ունենալն է, որ նման հիշեցումներ կատարվեն, միայն այդ պարագայում ամեն ինչ կլինի արդյունավետ:

Վեբ ծառայության հիմունքներով բոտեր

Telegram բոտի շրջանակներում կարող են իրագործվել տաքսի ծառայությունների, եղանակային տեսությունների ծառայությունների, տեղեկատվություն տրամադրող կազմակերպությունների, ձեռնարկությունների վերաբերյալ ինֆորմացիոն կատալոգների և նմանօրինակ շատ այլ գործառույթներ։

Խոշոր ընկերություններն օգտվում են այդ հնարավորություններից, քանի որ տեխնիկապես ամեն ինչ հեշտ է իրականացնել, մնում է միայն ստեղծել այսպես ասած բոտերի ծածկույթ, որը կկարողանա մուտք գործել արդեն գոյություն ունեցող տվյալների բազա:

Օգտագործողները կարող են փոխանցել Telegram բոտին իրենց ընթացիկ կոորդինատները՝ պարզելու համար, թե ի՞նչ հետաքրքիր հիմնարկություններ են գտնվում մոտակայքում:

Նման բոտերի ծավալը բավականին տարողունակ է․ API-ից ամեն ինչ կարող է ներկայացվել բոտի տեսքով։

Բոտեր բոտերի համար

Վերջերս Telegram ալիքների համար նոր հնարավորություն է ստեղծվել: Անհրաժեշտություն կար, որ սովորական օգտագործողներից ստացվող հրապարակումները մուտք գործեն ալիք, բայց նախնական կարգավորումներով: Խնդիրը լուծելու համար հորինվեց հետևյալ սխեման․ A բոտն ընդունում է հաղորդագրություններ օգտատերերից և ուղարկում այն ադմինին։ Ադմինն ուսումնասիրում է հաղորդագրությունը և կոճակներից մեկի սեղմումով որոշում է հրապարակել այն, թե` ոչ: Բավարար պատասխանի դեպքում A բոտը հրահանգ է ուղղում B բոտին, որն էլ, հրահանգը ստանալով, այն հրապարակում է ալիքում:

Նմանօրինակ գործառույթներ կարող են իրականացնել նաև այլ բոտեր, որոնք նպաստում են Telegram ալիքի կառավարման և զարգացման գործին:

Ի՞նչ բիզնեսում են գործածվում չատբոտերը

Չատբոտերի կիրառությունն օրեցօր մեծանում է հատկապես բիզնեսի ոլորտում, քանի որ վերջիններս կարողանում են հնարավորինս լայնորեն օգտագործել չատբոտերի ֆունկցիոնալությունը` ունենալով զգալի արդյունավետություն:

Ստորև ծանոթանանք չատբոտեր օգտագործող բիզնեսի ամենատարածված ոլորտներին`

Բոտեր առցանց խանութների համար

Ամենաակնառուն բոտերի միջոցով պատվերների կատարումն է (ներառյալ առցանց վճարումը)։ Այն ակտիվորեն կիրառվում է առաքման ծառայութունների կողմից: Գոյություն ունեն ծառայություններ, որոնք կարող են նախագծել Ձեր սեփական առաքման ծառայության բոտերը: Նման ծառայությունների կարելի է գտնել համացանցում:

Իսկ ի՞նչ անել, եթե կատալոգը մեծ է: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում բոտի միջոցով ամբողջական տեղաշարժը բավականին դժվար կլինի։ Այս դեպքում օգտագործվում է բոտ-օգնականը, որի միջոցով կարելի է մուտք գործել անձնական կաբինետ և ստանալ ինֆորմացիաներ`կապված ընթացիկ պատվերների, անհատական զեղչերի, առաջարկությունների և այլնի մասին։ Այս բոտի մեջ հնարավոր է ստեղծել FAQ-ի բաժին և կապ օպերատորի հետ:

Բոտեր ԶԼՄ-ների համար

Սրանք վեբ-ծառայությունների վրա հիմնված բոտեր են, որտեղ լրատվական կայքն է ծառայություններ մատուցում։ Հիմնական առաջնայնություններն են․ արդիական, թարմ նորությունների ստացում` ըստ հարցման, ինչպես նաև հետաքրքրող բաժիններում բաժանորդագրություն, որտեղ առկա են կայքի վերջին գրառումները:

Բոտեր միջոցառումների ուղեկցման համար

Ցանկացած ժամանակ հնարավոր է տեղեկություններ ստանալ այն մասին, թե այժմ ո՞վ և կոնկրետ ի՞նչ թեմայի շուրջ է բանախոսում տվյալ կոնֆերանսում: Եվ այս ամենն ընդամենը մի քանի սեղմումով: Բոտի այս տարբերակի կիրառումը միջոցառումների ժամանակ բավականին նպատակահարմար է, որն օգտատերերին ցնծության մեջ լինելու առիթ է տալիս: Բազմակի անգամ հեշտ է Telegram-ում կոճակ սեղմել, քան թղթե ծրագրերում փնտրել ընթացիկ խոսնակին և այդպես շարունակ։ Բոտով դա ոչ միայն հարմար է, այլ նաև` թղթի խնայողության վառ օրինակ:

Հաճախ հարցնում են. «Իսկ, եթե ծրագրում փոփոխություններ լինե՞ն»:

Իհարկե, կա ծրագրի օպերատիվ վերլուծություն: Հարցը հեշտությամբ լուծվում է, եթե միջոցառման ծրագիրը ներդրված է սովորական Google Spreadsheet-ում: Այնտեղից էլ բոտը ստանում է բոլոր տեղեկությունները:

Էլ ի՞նչ կարելի է անել

Քվեարկություն ռեալ ժամանակահատվածում, հարցերի ուղղում բանախոսին, միջոցառման ընթացքում տարբեր գործողությունների մասին ծանուցում: Կարելի է նաև գովազդ տեղադրել տարբեր ձևաչափերով՝ հիանալի գործառույթ գլխավոր գործընկերների համար։

Եթե վերհիշենք կոորդինատների փոխանցման տարբերակը, ապա կառաջանա քաղաքային քվեստների կիրառման անհրաժեշտությունը։ Կարելի է կազմակերպել մրցույթներ, որոնք կանցկացվեն միայն բոտերի կիրառմամբ։ Օրինակ, կա կոնկրետ վայրի գտնվելու վերաբերյալ հուշում (մոտ 200 մետր տրամագծով` կոորդինատների շեղումները բացառելու համար)։ Մասնակիցը, գլխի ընկնելով, թե որտեղ է այն, հայտնվում է տեղում, որից հետո նրանից պահանջվում է բոտին հայտնել իր կոորդինատները և ստանալ բոտից հաջորդ հուշումը։ Կհաղթի նա, ով առաջինը կհաղթահարի բոլոր հուշումները։

Բոտեր հատուկ նախագծերի և մրցույթների համար

Տարբեր տեսակի վիկտորինաներն ու քվեստները կարող են իրագործվել բոտերի միջոցով։ Եթե մրցույթներն ու հատուկ նախագծերը երկարատև են, կարելի է դրանք անցկացնել մի քանի փուլերով։ Մասնակիցներն ըստ իրենց տրված հարցերին ճիշտ պատասխանների հավաքում են բալեր, ըստ որի էլ որոշվում է հաղթողը՝ ամենաշատ բալեր հավաքողը։

Բոտեր HoReCa ոլորտի համար

Հյուրանոցային տնտեսության և հասարակական սննդի ոլորտի զարգացման համար ևս խրախուսելի է օգտագործել բոտերը: Ստորև ներկայացված է բոտերի տարբերակների ցուցակ, որոնք վերոնշյալ ոլորտում օգտագործելիս կարող են արդյունավետ լինել`

  • Սեղանի ամրագրում,
  • Համարի պատվերի սպասարկում,
  • Ի՞նչ է առաջարկվում նախաճաշին, ճաշին, ընթրիքին,
  • Տեղեկատվություն checkout-ի մասին,
  • Շտապ ծանուցումներ,
  • Մեկնաբանությունների հավաքում,
  • Վճարումներ,
  • Տաքսու կանչ,
  • Եղանակի տեսություն (ինտեգրվում է արտաքին ծառայության API-ով),
  • Ընդհանուր տեղեկություններ `աշխատանքային ժամերը, հեռախոսները և այլն:

Եթե​​ վերացական մոտենանք, ապա բոտերը կարող են օգտագործվել ցանկացած գործունեության դաշտում: Բացի նեղ գործածական գործառույթներից` բոտերը կարող են նաև զվարճանքի գործառույթներ իրականացնել: Դա, անշուշտ, կխոսի Ձեր ժամանակի հետ համընթաց քայլերի մասին:

Քանի որ Telegram-ը Հայաստանում զարգացում է ապրում ոչ այդքան մեծ տեմպերով, և օգտատերերի գերակշռող մասն ավելի շատ Telegram ալիքն է օգտագործում օնլայն հարթակում իր գործունեության ներկայացման համար, այնուամենայնիվ նշենք ակտիվ աշխատող բոտերից 2-ին`@DAHKbot և @ROADPOLICEbot, որոնք հիշեցնող բոտերի շարքին կարող ենք դասել:

Telegram-բոտի շուկան դեռևս սաղմնավորման ընթացքում է, հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացք կունենա այն։ Կապրենք, կտեսնենք:

Բաժանորդագրվիր բլոգին այս հղումով և ամեն շաբաթ ստացիր վերջին մարքեթինգային նորությունները քո էլ. հասցեին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here