16 Հետաքրքիր Ստատիստիկա Վիդեո Մարքեթինգի Մասին

0
848

Վիդեոները գրավել են համացանցը և 2019թ.-ին անհնար է պատկերացնել որևէ բիզնես, որը չի զբաղվում վիդեո մարքեթինգով։

Այսօր առանձնացրել եմ 17 հետաքրքիր ստատիստիկա վիդեո մարքեթինգ մասին։

  1. 2019թ.-ի դրությամբ համացանցի սպառման 80%-ը լինելու է վիդեո բովանդակության տեսքով։
  2. Օնլայն մարքեթինգի մասնագետների 86%-ը օգտագործում է վիդեո բովանդակություն։
  3. Մարդկանց 81%-ը օգտագործում է վիդեո իր ընկերության կայքում։
  4. 10 մարքեթինգի մասնագետներից 7-ը օպտիմալացնում են վիդեոները SEO նպատակներով։
  5. Այն մարքեթինգի մասնագետները, ովքեր օգտագործում են վիդեոներ, կարողանում են 49%-ով ավելի արագ շատացնել ընկերության եկամուտները, քան այն մասնագետները, ովքեր չեն կիրառում վիդեոներ։
  6. Վիդեոներ օգտագործող մարքեթոլոգները ստանում են 41%-ով ավելի շատ այցելություններ որոնողական համակարգերից։
  7. Մարքեթոլոգների 43%-ն ասում է, որ նրանք ավելի շատ վիդեոներ կպատրաստեին, եթե ունենային համապատասխան ռեսուրսներ։
  8. Այն մարքեթոլոգները, ովքեր օգտագործում են վիդեո բովանդակություն, տարեկան ստանում են 66%-ով ավելի շատ պոտենցիալ հաճախորդներ։
  9. Մարքեթոլոգների 52%-ը վիդեո բովանդակությունը համարում է օնլայն բովանդակության ամենաարդյունավետ տեսակը։
  10. Վիդեոն իմեյլներում ավելացնում է իմեյլի click-through տոկոսը՝ հասցնելով այն մինչև 300%-ի:
  11. Վիդեոյի առկայությունը լենդինգ էջում ավելացնում է կոնվերսիայի տոկոսը՝ այն հասցնելով մինչև 80%-ի:
  12. Վիդեոյի առկայությունը գովազդի մեջ կարող է բարձրացնել նրա հասանելիությունը 22%-ով:
  13. Մարքեթոլոգների 70%-ի կարծիքով վիդեոները լավագույն կոնվերսիա ապահավող միջոցն են։
  14. Ամեն տարի 4.6 միլիարդից ավել վիդեո գովազդ է դիտվում համացանցում։
  15. Յուրաքանչյուր րոպե 72 ժամ վիդեո է տեղադրվում YouTube-ում։
  16. Վիդեո գրառումները Facebook-ում ունենում են 135%-ով ավելի շատ օրգանական հասանելիություն, քան նկարները։

Սկզբնաղբյուր՝ Renderforest:

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here