“Octi”-ն ցանկանում է օգտագործել ձեր iPhone-ը դեմքեր սկանավորելու համար

0
181

Սոցիալական մեդիա ստարտափ Octi-ին, որն այսօր թողարկվել է App Store-ում, հնարավորություն է տալիս սկանավորել մարդկանց դեմքը, այնուհետև եթե անձն ունի Octi ակկաունտ ապա դուք կարող եք դառնալ ընկերներ սոցիալական ցանցերում, կամ Octi անդամը կարող է հրավիրել մյուսին՝ միանալու եթե չունի որևէ ակկաունտ։

Octi-ն ֆիքսում է մարդու տարբեր հատվածներ՝ աչքերը, քիթը, ազդրերն ու արմունկները, երբ նրանք այս ծրագիրն օգտագործող տեսախցիկի առջև են։ Այնուհետև ծրագիրն օգտագործում է իր արհեստական խելքը եզրակացնելու թե սոց․ ցանցում ում դեմքը կարող է համապատասխանել սկանավորման արդյուքնին։

Այս “add friend” հնարավորությունը բավականաչափ գրավել է մի քանի մեծանուն ներդրողների։ Կազմակերպությունն արդեն ունի 12 միլիոն դոլլար “NFL Players Association”-ից, “Live Nation”-ից, “Anheuser-Busch InBev”-ից, “Bold Capital Partners”-ից և “Human Ventures”-ից։ Octi-ին նաև աջակցում են Adobe-ի գլխավոր պատասխանատու Scott Belsky-ն, Quibi-ի գլխավոր պատասխանատու Tom Conrad-ը, և Oscar Health-ի հիմնադիր Joshua Kushner-ը։


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here