2019թ․-ի Օնլայն Մարքեթինգի Թրենդները — ՄԱՍ 2

0
1456

Թվային մարքեթինգը շարունակում է օրեցօր զարգացում ապրել և եթե մենք չհետևենք մարքեթինգի թրենդներին, ապա մեր մարքեթինգային ռազմավարությունը կարող է դառնալ ոչ արդյունավետ։

Իմ կարծիքով, թվային մարքեթինգի ամենամեծ թրենդը 2019թ-ին լինելու են ձայնային որոնումները և վիդեոների էլ ավելի տարածումը։ Թվային մարքեթինգի մասնագետների հիմնական աշխատանքը ուղղված կլինի ցանկացած քոնթեն հարմարեցնել ձայնային որոնումների համար, ներառելով քոնթենթի մեջ հարցեր պարունակող բանալի բառեր (how, what to do, when, why և այլն):

Եկեք տեսնենք, թե ի՞նչ են մտածում հայ մասնագետները թվային մարքեթինգի թրենդների մասին։

Թվային Մարքեթինգի Թրենդները – Մաս 1:

Թվային Մարքեթինգի Թրենդները – Մաս 3:

1. Ալբերտ Բադալյան, Andava Digital Marketing AgencySEO, թվային մարքեթինգի մասնագետ

Կարծում եմ 2019թ․ թվային մարքեթինգի գործիքներից դեռևս ամենապահանջվածը կմնա մասնավորապես որոնողական համակարգերի օպտիմիզացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտասահմանում գրեթե ամեն ինչ թվայնացված է և, միաժամանակ, մրցակցությունը իրոք շատ ագրեսիվ է, հետևաբար որոնողական համակարգերի օպտիմիզացումը դեռևս կմնա թվային միջավայրում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար համար մեկ գործիքը։
Ինչու՞ է այդքան կարևորվում կայքերի օպտիմիզացումը։ Ինչպես գիտենք, կազմակերպության SEO օպտիմիզացման համար նախևառաջ պետք է ունենալ վեբ կայք։ Օպտիմիզացնել կազմակերպության կայքը նշանակում է լուրջ հետազոտություններ և աշխատանքներ կատարել և հարմարեցնել ինչպես բիզնեսի նպատակների, այնպես էլ հաճախորդների և որոնողական համակարգերի աշխատանքների արդյունավետության և տեսանելիության բարձրացման համար։ SEO գլխավոր նպատակը կայքը կատարյալ դարձնելու շնորհիվ այն առաջ մղելն է տվյալ տարածաշրջանի (կամ աշխարհում, եթե միջազգային SEO է արվում) թվային միջավայրում։

Այնուամենայնիվ, սա այսպես ասած անհրաժեշտ, սակայն ոչ բավարար գործոն է մրցակիցներից առաջ անցնելու համար։ Բացի նրանից, որ պետք է լավ ապրանքներ կամ ծառայություններ մատուցել, որպեսզի խթանվի կազմակերպության առաջմղումը թվային աշխարհում (բազմաթիվ review-ներ, մեկնաբանություններ և այլն), այլև անհրաժեշտ է իրականացնել այլ թվային մարքեթինգի գործիքներ՝ մրցակցությանը դիմակայելու համար։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում, Կանադա-ում, Ավստրալիայում և Եվրոպայում, որոնք կազմում եմ թվային մարքեթինգի կիրառման շուկայի մեծ մասը, հիմնականում օգտվում են Google ընկերության գործիքներից։ Մասնավորապես, առաջին հորիզոնականներն են զբաղեցնում AdWords, Analytics, և Search Console գործիքները։

2. Լիլիթ Ներսիսյան, GMobileմարքեթինգային թիմի ղեկավար

Ըստ իս՝ 2019-ի ընթացքում կշարունակեն զարգանալ ու թափ առնել 2017–2018 թթ․ սկիզբ առած գործընթացները՝ կապված AI, AR, վիդեո քոնթենթի առաջնահերթության հետ։ Կշարունակվի բիզնեսների սպասարկման և ակտիվ վաճառքների ավտոմատացումը, չատբոտերի զարգացումը, ընդ որում կարծում եմ այս մասով կսկվի ներդրվել ձայնային-խոսակցական գործառույթներ, քանի որ ձայնային ասիստենտների գործածությունը նույնպես աճում է։

Influencer Marketing-ին պետք է հատուկ տեղ հատկացնել, քանի որ ավելի ու ավելի դժվար է դառնում օգտատիրոջը գրավել դասական գովազդի օգնությամբ և բրենդի առաջխաղացման գործիքակազմի մեջ պետք է ներառել ինֆլյուենսերներին, բայց ոչ թե ուղիղ գովազդի, այլ review marketing-ի շրջանակներում: Կախված բրենդի տեսակից և լսարանից, այս մասով մեծ է ինստագրամի դերը՝ իր աճող բլոգերական/վլոգերական բազայով։

Նեյրոմարքեթինգն ունի բավականին լուրջ ասելիք և 2019-ին էլի կունենանք զարգացումներ այս մասով`բիզնես ուսումնասիրությունների և ստրատեգիաների ստեղծման համար։

3. Արմինե Մուսախանյան, All.meUser retention & engagement մասնագետ

1. AI տեխնոլոգիաների թերևս ամենահայտնի կիրառությունը չատբոտերն են, որոնք, կարծում եմ, կշարունակեն զարգանալ` բարձրացնելով հաճախորդների սպասարկման մակարդակը:
2. Անձնավորվածության մակարդակի բարձրացումը : Շատ ընկերություններ արդեն իսկ բերում եմ հաճախորդների սպասարկումը էլ ավելի անձնավորված մակարդակի` շնորհիվ արհեստական ինտելեկտի “օգնականների”: 
3. Արհեստական ինտելեկտի կիրառությունը նաև կարող է անդրադառնալ որոնողական համակարգերի օպտիմիզացիայի (SEO)-ի վրա: Բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ բանալի բառերի որոնման, թագերի, լինքերի կառուցման և այլնի համար: AI-ի շնորհիվ դրա վրա ծախսված ժամանակը ևս շատ կկրճատվի և կդառնա ավելի արդյունավետ:
4.Նաև, որը ևս առանձին թրենդ կարելի համարել, դա ձայնային որոնման խթանումն է ԱԻ-ի միջոցով: Մարդկանց մոտավորապես 30% օգտագործում է Alexa-ին և Siri-ին ձայնային որոնումների համար և օգտագործողների թիվը գնալով աճում է:
5. Ի վերջո, AI տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարքեթոլոգներին հասցնել ճիշտ հաղորդագրությունը, ճիշտ օգտատիրոջը, ճիշտ պահին, ճիշտ տեղում հնարավորինս քիչ բյուջեով:

4. Աիդա Մուկուչյա, Ինեկոբանկթվային մարքեթինգի մասնագետ

Ինչպես այս տարի, մյուս տարի նույնպես կարծում եմ, որ լրացված իրականությունն ու վիրտուալ իրականությունը աստիճանաբար ավելի խորքը հիմքեր կգցեն սոցցանցերում ու այլ թվային հարթակներում օգտատերերին ներգրավելու համար։ Այս տարի համաշխարհային շատ հանրահայտ բրենդեր արդեն անցկացրեցին հետաքրքիր գովազդային արշավներ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, որոնց կիրառությունը օգտատերերի շրջանում բրենդերի ճանաչելիությունը բարձրացրեց մոտ 300%-ով ավել, քան՝ այլ հարթակները։ Հայկական շուկայում կարծում եմ շուտ կլինի դեռևս թրենդային անվանել, քանի որ այն նաև բավականին հետաքրքիր բյուջե է ակնկալվում ունենալ։ Սակայն արտաքին շուկայի պահանջները աստիճանաբար կստիպեն, որ մենք էլ սկսենք հաճախորդին նորովի ներկայանալ ու նոր ուղիներով գտնել նրանց։

5. Միքայել Միքայելյան, freelancer, SMM մասնագետ

Իմ կարծիքով հարցին կարող ենք նայել Հայաստանի և աշխարհի տեսանկյունից։ Մի շարք գործիքներ այժմ հասանելի չեն Հայաստանում, որոնք առկա են և լայնորեն կիրառվում են աշխարհում․ օրինակ՝ Ինստագրամում shoppable փոստերը կարծում եմ 2019թ․-ին հասանելի կլինեն Հայաստանում և կդառնան շատ մեծ թրենդ։ Վստահ եմ նաև, որ բիզնեսներն ու personal brand ունեցող անձինք կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել քոնթենթի որակին և կունենանք շատ ակտիվ մրցակցություն video production-ի ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Եվ կարծում եմ ամենաշատ թրենդները լինելու են հենց վիդեո քոնթենթի ոլորտում։ Ցանկանում եմ նշել նաև, որ, իմ կարծիքով, Messenger և Influencer մարքեթինգի տեսակները կունենան ավելի լայն կիրառում Հայաստանում։

6. Ռաֆայել Բեգոյան, RenderforestSEO մասնագետ

Լինելով SEO մասնագետ՝ այս հարցին ես կանդրադառնամ տվյալ ոլորտի տեսանկյունից: 2018թ. երկրորդ կեսին Google-ի կողմից թողարկված մի քանի նոր ծառայություններ և ranking-ի խորհուրդներ խոսում են այն մասին, որ 2019թ. առավել կարևոր է լինելու կայքի տեխնիկական զինվածությունը: Սա է վկայում այն, որ Google-ն այս պահին կենտրոնացել է կայքերի արագ բեռնման և դրանց մոբայլ տարբերակի օպտիմիզացման վրա:

Ըստ իս, հաջորդ թրենդը լինելու է նաև տվյալների ուսումնասիրությունը: Այս կարծիքիս պատճառն այն է, որ SERP-ը դարձել է ավելի անհատականացված և բացի այդ, Google-ի կոմից թողարկվել է տվյալների բազաների որոնման առանձին նոր ծառայություն:

7. Աննա Խաչատրյան, Renderforestթվային մարքեթինգի մասնագետ

Ինչպես յուրաքանչյուր ասպարեզում, մարքեթինգում ևս, նորորարական մտքերն ու ստեղծագործական մոտեցումը շատ կարևոր են: Բոլոր տեխնիկական թրենդերի հետ մեկտեղ, կարծում եմ, արժե ոչ պակաս ուշադրություն դարձնել օնլայն ներկայության հետաքրքիր և արժեքավոր լինելու վրա: Սա մի երևույթ է, որը թրենդային կլինի ոչ միայն 2019 թվականին, այլև առհասարակ: Արժեքավոր կոնտենտը շարունակում է պահանջված լինել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ որոնողական համակարգերում: Այնպես որ, կայքը բանալի բառերով հագեցնելուց զատ, պետք է կենտրոնանալ կոնտենտի գրավչության ու պիտանելիության վրա:

8. Արթուր Կարապետյան, Nooorմարքեթինգային թիմի ղեկավար

Ստանդարտ սոց ցանցերից մեծ հոսք կլինի մարդկանց կողմից դեպի ավելի սեգմենտային հարթակներ։

Հայաստանում ինֆլուենսեր մարքետինգը կսկսի աշխատել շատ ավելի ագրեսիվ նոր սերնդի շնորհիվ, ովքեր շատ ավելի ակտիվ են սոցիալներում։

Բլոքչեինը թույլ կտա նոր սերնդի գովազդի սկսել` տեխնոլոգիան թույլ գովազդադիտողին գումար աշխատել ամեն հիշումից։

9. Անուշ Մնացականյան, Burnwe Commercialբիզենսի զարգացման և մարքեթինգի բաժնի ղեկավար

Այսօր, ամբողջ աշխարհում բիզնեսի զարգացման և մարքեթինգի արագ աճի համար օգտագործվող ամենալավ և արդյունավետ գործիքը — վիդեո մարքեթինգն է։ 2019 թ.-ին այն կարող է երկու անգամ գերազանցել 2018թ.-ին տված իր արդյունքը։ Ահա, թե ինչու՞. ներկայումս ժամանակի պակաս ունեն գրեթե բոլորը, ուստի վիդեոն միակն է, որ ամենաարագն է հասցնում կոնտենտը հասցեատիրոջը; այն վիզուալիզացնում է Ձեր պրոդուկտը և ավելի հասկանալի դառնում դիտորդի համար։ Վիդեոի միջոցով ավելի դյուրին է ստանալ հաճախորդի վստահությունը և հնարավոր է հակիրճ, բայց ամբողջական ներկայացնել բիզնեսի ամենակարևոր առանձնահատկությունները։