2019թ․-ի Օնլայն Մարքեթինգի Թրենդները — ՄԱՍ 1

0
658

Թվային մարքեթինգը շարունակում է օրեցօր զարգացում ապրել և եթե մենք չհետևենք մարքեթինգի թրենդներին, ապա մեր մարքեթինգային ռազմավարությունը կարող է դառնալ ոչ արդյունավետ։

Իմ կարծիքով, թվային մարքեթինգի ամենամեծ թրենդը 2019թ-ին լինելու են ձայնային որոնումները և վիդեոների էլ ավելի տարածումը։

Թվային մարքեթինգի մասնագետների հիմնական աշխատանքը ուղղված կլինի ցանկացած քոնթեն հարմարեցնել ձայնային որոնումների համար, ներառելով քոնթենթի մեջ հարցեր պարունակող բանալի բառեր (how, what to do, when, why և այլն):

Չնայած վիդեո քոնթենթի մեծ տարածում ունենալուն, այն կշարունակի ամրապնդել իր դիրքերը որպես քոնթենթի տեսակ և ընկերությունները կսկսեն ավելի մեծ քանակությամբ վիդեոներ արտադրել նոր վաճառքները բարձրացնելու, նոր հաճախորդների ներգրավելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Եկեք տեսնենք, թե ի՞նչ են մտածում հայ մասնագետները թվային մարքեթինգի թրենդների մասին։

Թվային Մարքեթինգի Թրենդները – Մաս 2:

Թվային Մարքեթինգի Թրենդները – Մաս 3:

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

Դե, գնացինք!

1.Սամվել Մարտիրոսյան, Banman.am,հիմնադիր, տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ

Կարծում եմ, վիդեո բովանդակության ֆորմատների շուրջ է հիմնական զարգացումը գնալու, մի շարք պատճառներով։ Ամենապարզը այն է, որ Ֆեյսբուքը ամեն ինչ անելու է Յություբի մենաշնորհը քանդելու համար, հատկապես մոնետիզացիա մտցնելով։ Բացի դրանից, ընդհանուր առմամբ վիդեո բովանդակությունը դառնում է այն ուղղությունը, որը թույլ է տալիս մարդկանց կամ կազմակերպություններն, օրինակ, բրենդինգով զբաղվել, արաջխաղացում ապահովել։ Եվ հենց այս հատվածում է անցնում հիմա հին ու նոր մեդիաների միջեւ պայքարը։ Եվ, իհարկե, մարքեթինգի մասնագետների գործը լինելու է ձև ու բովանդակություն տալ այս ամենին, որ միայն համատարած ուղիղ եթեր մտնելը չհամարվի գերագույն նվաճում։

2. Աննա Խաչատրյան, CodeRiders, բիզնեսի զարգացման պատասխանատու

E-mail մարքեթինգը նոր թրենդ չէ, սակայն, կարծում եմ, 2019-ին այն ոչ միայն կպահպանի պահանջված լինելու իր դիրքերը, այլև կբարելավի այն: Եթե մինչև այս e-mail մարքեթինգ արշավ կազմակերպելու համար շատերը դեռ օգտվում էին վճարովի e-mail ցուցակներից, որոնք ապահովում էին մեծ քանակ, սակայն հաճախ որակի հաշվին, ապա 2019-ին մարքեթոլոգները գրեթե կմոռանան այս թրենդի մասին:

Մեծ առաջխաղացում կապրի Account-based marketing թրենդը: Lead-երի անհամար ցուցակներ հավաքելու փոխարեն նրանք կֆիլտրեն կազմակերպություններ, որոնց կարիքներն ամենամոտը կլինեն իրենց մատուցած ծառայություններին, կուսումնասիրեն տվյալ կազմակերպությունների ցավոտ կետերը, նպատակները, մրցակիցներին և կմշակեն նամակներ, որոնք հարմարեցված են նրանց կարիքներին: Մեկ e-mail մարքեթինգ արշավի ժամանակ կուղարկվեն թվով ավելի քիչ նամակներ, սակայն գործարքներ կնքելու շանսերն ավելի կմեծանան՝ ի շնորհիվ որակյալ lead-երի:
Բացի այդ, նամակագրությունը ֆորմալ եղանակից անցում կկատարի գրեթե ոչ ֆորմալի կամ առօրյա խոսակցականի:

Մարքեթինգային նամակներում կտեսնենք հումորներ, երբմեն ժարգոնային բառեր: Նամակները կլինեն ավելի անձնավորված: Ինչպես նաև նամակը ստացողները կունենան ավելի լայն հնարավորություններ՝ ֆիլտրելու սպամ նամակները, տարբեր արդյունավետ եղանակներ՝ հրաժարվելու ոչ ցանկալի նամակների բաժանորդագրությունից կամ ընտրելու, թե որ մարքեթինգային արշավի նամակները ստանան:

Սա մարքեթոլոգներին կստիպի մտածել նոր ձևեր՝ բաժանորդների սպիտակ ցուցակներում հայտնվելու համար:
Կվերանայվեն նամակների դիզայնը և ֆորմատը: Մարդիկ սովոր են ընկալել գրաֆիկաներով ու նկարներով հարուստ նամակները որպես ուղիղ մարքեթինգային կամ վաճառքային:

Վիզուալ կերպով գրավելու փոխարեն տեղ կտրվի տեսքտային կոնտենտի ճիշտ մատուցմանը. այնպես, որ պատկերները ոչ թե ծառայեն որպես ուշադրություն գրավելու միջոց, այլ պարզապես լրացնեն նամակի բովանդակությունը:

3. Գոռ Կարապետյան, Targeting, հիմնադիր

Featured Snippets-ի դերը վերջին շրջանում գնալով մեծանում է , ուստի կարծում եմ այդ միտումը ավելի կընդգծվի ապագայում ևս։ Սա լավ հնարավորություն է նոր կայքերի կամ էջի համար, լինելով 5-րդ կամ 7-րդ հորիզոնականներում՝ առաջ անցնել արդեն 1-ին հորիզոնականներում գտնվող կայքին՝ 0 դիրքի շնորհիվ։ Թեմայի մասին ավելի մանրամասն խոսել եմ այս տարի Բարքեմփի ժամանակ

Ձայնային որոնում,Voice Search։ Որոնման այս ձևը օրգանիկ որոնումների ապագան է, ենթադրվում է, որ մինչև 2020 թվականը բոլոր որնումների 50% կազմելու են հենց ձայնային որոնումները։
Խորհուրդ կտամ հնարավորինս «խոսել հաճախորդի լեզվով» , օգտագործեք Long tail բանալի բառեր, այս առումով լավ օգնական է հետևյալ գործիքը։

“Google есть — ума не надо”

Ձայնային որոնումով աշխատող սարքավորումներ օգտագործողների 41% Google-ի հետ խոսում է ինչպես անձնավորության կամ ընկերոջ հետ, սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստ է, որի հետ արժե հաշվի նստել։

Համոզվել եմ, որ եթե “Content is king”, ապա “Video content is King of kings” ։
Մի հարցման համապատասխան օգտատերի 52% -ը որևէ բրենդի կամ պրոդուկտի մասին տեսնայութ դիտելուց հետո ավելի է հակված կատարել կոնկրետ գործողություն կամ գնում։ 
Իմ փորձը դա ապացուցում է. երկու տարի առաջ արված մի վեբինար մինչ օրս ապահովում է ուսանողների մեծ հոսք և բիզնեսների կողմից մեր ծառայություններից օգտվելու պատրաստակամություն։

4. Թերեզա Գրիգորյան, Digilite, թվային մարքեթինգի մասնագետ

Կարծում եմ Վիդեո Մարքեթինգը (հիմնականում live-երի տեսքով) իր պիկի վրա է։ Արդյունավետությունը բարձրացնելու համար մենք պիտի կենտրոնանանք համապատասխան վիդեո քոնթենթի վրա։ Հաջորդը Influencer մարքեթինգն է, որը նույնպես շատ օգտակար միջոց է ընկերությունը ավելի լավ կերպ ներկայացնելու և բրենդի ճանաչողությունը բարձրացնելու համար։ 2018թ․-ին influencer-ների թիվը Հայաստանում զգալի մեծացավ և հուսով եմ այն կշարունակի աճ գրանցել 2019-ին նույնպես։ Եվ երրորդ ճյուղը, որն ըստ իս թրենդային է լինելու, անհատականացումն է։ Սա կամրապնդի հաճախորդի հետ հարաբերությունները որը շատ կարևոր է, որովհետև հաճախորդը արքա է (customer is the King):

5. Սոնա Խաչատրյան, All.me, թվային մարքեթինգի մասնագետ

Վեբը մնալու է միանշանակ ակտուալ, սակայն հիմա նույնիսկ ամենափոքր բիզնեսը ձգտում է գնալ մոբայլի, քանի որ հիմա հարաբերակցությունը մոբայլ օգտատերերի, համեմատած վեբի հետ, աճ է գրանցում: Ուստի, այս համատեքստում կնշեմ app մարքեթինգը և ձայնային որոնումները: Բայց, եթե անկեղծ, համամիտ չեմ թրենդ ասվածի հետ, մարքեթինգային ուղղվածությունների ինձ համար չկան ընդհանուր թրենդներ, քանի որ սխալ եմ համարում trend oriented լինելը։ Business orientation-ի դեպքում այդ բառն այնքան տեղին է, որ եթե իմ սեգմենտը Խաբարովսկի 30–50 տարեկան մարդիկ են ու ես վաճառում եմ ասվալտ փռելու հումք, ոչ մի նմանատիպ թրենդներ չեն աշխատի ու ես կգնամ ok.ru գովազդ անելու: Ես անվանում եմ իրանց զուտ նոր տեխնոլոգիաներ,և նոր ռազմավարությունը կազմելիս ոչ թե իրենցով եմ առաջնորդվում, այլ իմ թիրախային սեգմենտով, փորձելով շատ նեղացնել նրան։

6. Սոնա Ավետիսյան, All.me digital network, քոնթենթ մարքեթինգի թիմի ղեկավար

Կարծիքի հեղինակությունները (Influencer մարքեթինգ) դառնում են գովազդի ամենահզոր գործիքը. նրանց անունից հնչող խոսքն ավելի համոզիչ է, ապրանքը՝ էլ ավելի ցանկալի… Մարքեթինգի այս տեսակը, կարծես, սինթեզ է տաբեր «սքիլերի». անհրաժեշտ է շատ լավ տիրապետել PR-ի, SMM-ի, կոնտենտ մարքեթինգի հմտություններին և իհարկե չսխալվել «հեղինակության» ընտրության հարցում: Խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել ոչ միայն հետևորդների քանակին, այլ ավելի շատ թե ինչպիսին են լսարանի և տվյալ «հեղինակության» հարաբերությունները, որքան են նրան վստահում, և որքանով է նա իրապես շփվում իր հետևորդների հետ:

7. Էլեն Չավուշյան, Renderforest, SMM մասնագետ

Թվային մարքեթինգն ամեն օր մեծ քայլերով առաջ է շարժվում, և այսօր դժվար է պատկերացնել օֆֆլայն մարքեթինգն` առանց օնլայնի: Վերջերս Facebook-ը թողարկեց 3D ֆոտոների հնարավորություն, որը, կարծում եմ, կլինի 2019 թվականի թրենդներից մեկը սոցիալական մեդիայում: Բիզնես էջերը, այս նորությունը կիրառելով, կարող են նոր և ավելի հետաքրքիր ձևով հանդես գալ իրենց հետևորդների առջև: Ինչպես նաև, հաշվի առնելով վիդեո հոլովակների մի շարք առավելությունները` եկող տարի դրանք դեռ կշարունակեն պահպանել իրենց առաջատար դիրքերը թվային մարքեթինգի ոլորտում:

8. Նազելի Աբրահամյան, Ucraft, copywriter, SEO մասնագետ

Ձայնային Որոնումներ(Voice Search). Ձայնային որոնումները դարձրել են օգտատերերի կյանքը առավել հարմարավետ համացանցում անհրաժեշտ արդյունքները գտնելու համար։ Օրինակ,ձայնային որոնման ասիստենտ Siri-ն օգնում է մարդկանց փնտրել անհրաժեշտ բառերը համացանցում երբ նրանք ավտոմեքենա են վարում կամ խոհանոցում են։ Ըստ ComScore-ի հարցման, 2020թ․-ի համացանցի որոնումների 50%-ը լինելու է ձայնային։ Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք ձայնային որոնումների աճի տենդենցին։

9. Վահե Բաղդասարյան, Brainbit, թվային մարքեթինգի մասնագետ

Վստահ եմ, որ ինչպես հիմա այդպես էլ 2019-ին բոթերը կշարունակեն մնալ թվային մարքեթինգի ամենատարածված գործիքը։ Բոթերի զարգացումը փոխում է մեր պատկերացումները ավանդական թվային մարքեթինգի մասին։ Ըստ իս, չաթբոթերը և mobile messenger մարքեթինգը հրաշալի միջոց են հաճախորդ-բիզնես փոխհարաբերությունների զարգացման և խորացման համար։

Շնորհակալություն ընթերցելու համար։ Ո՞ր թրենդները ըստ Ձեզ կլինեն ամենատարածվածը 2019թ-ին օնլայն մարքեթինգում։

Ուրախ կլինեմ լսել Ձեր կարծիքը մեկնաբանություններում 🙂

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here