Մարքեթինգային մտքերի հավաքագրում 4 քայլով

0
1331

Բիզնեսի ողջ պատմության մեջ մեծ հաջողություն են ունեցել այն կորպորացիաները, որոնք ոչ թե նույնությամբ կրկնօրինակել են իրենց հաջողակ մրցակիցներին, այլ նրանք, ովքեր իրենք են կերտել իրենց յուրահատուկ ճանապարհը։ Խոոսքս վերաբերում է նաև մարքեթինգային արշավներին։ Յուրօրինակ մտքեր և ռազմավարություն ունենալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն իր հետ ռիսկի մեծ գործոն է առաջ քաշում, որը դժվարացնում է վերջինիս հարթ իրագործումը։ Հետևաբար, ցանկացած ստեղծարար մտքերի հավաքագրում իրենից ներկայացնում է մի պրոցես, որը հենված է վերլուծության և ուսումնասիրության վրա։ Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ այն 4 քայլերը, որ կօգնեն Ձեզ գտնելու, ստեղծելու և հավաքագրելու այն մտքերը, որ առավելագույնս կնսպաստեն Ձեր մարքեթինգային թիմի և ընդհանուր բիզնեսի նպատակների իրագործմանը։

Քայլ 1. Նախապատրաստվեք մարքեթինգային մտքերի հավաքագրմանը

Հաճախ մենք նշանակում ենք հանդիպում թիմով, ներկայացնում խնդիրը ու սպասում թիմից լուծումների առաջարկների։ Էդպե՞ս չէ։ Էդպես է։ Այսօր ես Ձեզ մարտահրավեր եմ նետում ու ներկայացնում մարքեթինգային մտքերի հավաքագրման մեկ այլ մոտեցում։ Այս մեթոդը սկսվում է նախապատրաստումից։

1.1 Հասկացեք կազմակերպության առջև դրված առաջնային խնդիրը։ Մարքեթինգը կազմակերպության մի մասնիկն է, հետևաբար, ցանկացած մարքեթինգային արշավ պետք է ուղղված լինի լուծելու ավելի մեծ բիզնես խնդիր։ Օրինակ, եթե բիզնեսը ցանկանում է բարձրացնել եկամտաբերությունը ներկայիս ռեսուրսներով, ապա այն կամ պետք է ավելի թանկ վաճառի ներկայիս առաջարկները, կամ մեծացնի շուկան։ Սրանից կախված՝ փոփոխվում է մարքեթինգային թիմի աշխատանքը։ 

ընտրեք թիմի այն անդամներին, ովքեր ուղղակիորեն ներգրավված կլինեն թիմի աշխատանքներին

1.2 Ըստ խնդրի՝ ընտրեք թիմի այն անդամներին, ովքեր ներգրավված կլինեն այդ առաջադրանքի կատարման մեջ ու իրենց ԴՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄը կբերեն քննարկման պրոցեսին։ Հաճախ լինում է, որ թիմն իր ամբողջ կազմով ներկա է հանդիպմանը, սակայն այն ուղղակիորեն ոչ բոլոր անդամներին է վերաբերում։ Կազմեք այնպիսի թիմ, որի բոլոր անդամները, մտքերի հավաքագրման փուլում, իրենց  կառուցողական ներդրումը կբերեն։

1.3 Չհավատաք այն կարծիքին, թե աշխատող մարդն ամեն վայրում էլ կարող է աշխատել։ Կա արդյունավետ և ոչ արդյունավետ աշխատանք, որին նպաստող կարևորագույն գործոններից մեկն էլ հենց վայրն է։ Ավանդական կոնֆերանս սենյակը լավագույն վայրը չէ ստեղծարար մտքերի հավաքագրման համար։ Ընտրեք այնպիսի վայր, թեկուզ կազմակերպությունից դուրս, որ կօգնի ձեր թիմին լայն ու ստեղծարար մտածելու, չի շեղի ու միապաղաղ մթնոլորտ չի ունենա։

1.4 Թիմի հանդիպման օրն ու ժամը ընտրեք մեծ զգուշությամբ։ Մի ընտրեք այնպիսի ամսաթիվ, որն ընկած է կարևոր վերջնաժամկետներից, ուիքենդից կամ էլ տոներից առաջ։ Այսպիսի ժամանակահատվածում մարդիկ չեն կարող լիովին կենտրոնանալ ու նվիրվել ստեղծարար կերպով խնդրիների լուծում փնտրելուն։ Այս դեպքում մարդկանց պետք է հանգիստ ուղեղ, որն անընդմեջ ոչ մի այլ առաջադրանքի վրա չի շեղվի ակամայից։ 

1.5 Հստակեցրեք հանդիպման տևողությունը։ Ստեղծեք հանդիպման գրաֆիկ։ Պատրաստեք բոլոր անհրաժեշտ նյութերը ու հստակեցրեք Ձեր խոսքը՝ նախանշված գրաֆիկից դուրս չգալու համար։ Սովորաբար մտքերի հավաքագրումն էֆֆեկտիվ չէ երկար հանդիպումների ժամանակ։ Միտքը հոգնում է, սկսում է շեղվել ու հանդիպման ՕԳԳ-ն իջնում է։ Ձգտեք շատ արդյունք ստանալ կարճ հանդիպումների ընթացքում։

1.6  Տնային աշխատանք հանձնարարեք ձեր թիմին՝ մինչ հանդիպման գալը։ Խնդրեք նրանց որոշ ուսումնասիրություն անելու կամ ուղարկեք կարդալու նյութեր, որ կօգնեն  նրանց ավելի հեշտ «մտնելու թեմայի մեջ»։ Սա մեկ այլ միջոց է, բարձրացնելու հանդիպման արդյունավետությունը։ 

1.7 Եվ վերջապես, ստեղծեք թիմային աշխատանքի կանոններ։ Նմանատիպ կանոնների օրինակ կարող է լինել ժամանակին ներկայանալը, միմյանց վրա «մունաթ չգալը» և բոլորի ներգրավվածությունն ապահովելը։ 

Կատարելով վերը նշված յոթ նախապայմանները, Դուք կստեղծեք այն հողը, որ անհրաժեշտ է ստեղծարար մտքերի հավաքագրման համար։ 

Նախապատրաստվեք մարքեթինգային մտքերի հավաքագրմանը

Քայլ 2. Հավաքագրեք նախնական մտքերը

Նախապատրաստվելուց հետո կարող եք սկսել նախնական մտքերի հավաքագրումը։ Ինչու՞ նախնական, քանի որ անհրաժեշտ է հավաքել բազում մտքեր, որոնցից հետագայում ֆիլտրելու ենք լավագույնները։

Այս փուլը սկսելու համար կարող եք օգտագործել «տուփի ներսում մտածելու» գործիքը։ Շատ լսած կլինեք, երբ ասում են, թե մտածեք տուփից դուրս (think outside the box)։ Իրականում սահմաններից շատ դուրս մտածելը կարող է մահացու լինել անհրաժեշտ մտքերը հավաքելու ընթացքում։ Այդ իսկ պատճառով նախ պետք է սահմանել ձեր տուփը, որի պարամետրերն են բյուջեն, ժամանակը և առկա այլ ռեսուրսները։ Այնուհետև, հրավիրեք ձեր թիմին առաջարկելու մտքեր, որ կտեղավորվեն տուփի մեջ։

Մարքեթինգային մտքերի հավաքագրման մյուս օգտակար գործիքի անունն է «Կատեգորիայի գողություն» (“Category stealing”)։ Ընտրեք 4 տարբեր ինդուստրիաներ, որ տարբեր են ձեր բիզնեսի ինդուստրիայից։ Ուսումնասիրեք, թե ինչպիսի լուծումներ են առաջարկվում իրենց ոլորտում նմանատիպ խնդիրներ լուծելու համար։ Վերցրեք այդ լուծումները ու պռոյեկտեք ձեր բիզնես խնդրի վրա։

Լսե՞լ եք, որ Pinterest-ը թողարկել է նոր դիզայն iOS-ի և Android-ի վրա։ Իմացեք ավելին։ 

Մյուս գործիքը, որը կներկայացնեմ, կոչվում է «Ի՞նչն է թրենդային» (“What’s hot?”)։ Սկսեք առաջ բերել այն բոլոր թեմաները, որ շատ թրենդային են (հաշվի առեք ձեր թիրախային մարքեթի գտնվելու վայրը՝ երկիրը)։ Այնուհետև առանձնացրեք այն թեմաները, որոնք ամենահամապատասխանն են ձեր խնդրին Վերցնելով այդ ոչ շատ երկար ցուցակը՝ մտածեք, թե ինչպես կարող եք գործածել այդ թրենդը։ Օրինակ, կարող եք վերցնել ամենաթրենդային ֆիլմի անունը ու այն օգտագործել որպես բանալի բառ՝ քոնթենթ ստեղծելիս։

Ծանոթացեք 2019թ․-ի օնլայն մարքեթինգի թրենդներին այստեղ։ 

Գրի առեք բոլոր մտքերը ու հավաքեք դրանք մեկ տեղում մյուս փուլում օգտագործելու համար։

Քայլ 3. Քննադատեք հավաքագրված մարքեթինգային մտքերը

Հավաքելով բոլոր մտքերը, հիմա ժամանակն է դրանք ֆիլտրելու։ Առաջին գործիքը, որ կքննարկենք կոչվում է «Պոտենցիալի բուրգ» (Պատկեր 1)։ Անհրաժեշտ է սորտավորել բոլոր մտքերն ըստ իրենց պոտենցիալի՝ արդյոք դրանք խոստումնալից են, հնարավոր, թե վատ։ Օգտագործելով այս բուրգը, սկսում ենք կենտրոնանալ այն մտքերի վրա, որոնք խոստումնալից են։

«Պոտենցիալի բուրգ»` մարքեթինգային մտքերի հավաքագրման համար

Երկրորդ գործիքը կոչվում է «Յուրահատկության պատուհան» (Պատկեր 2)։ Այն ուսումնասիրում է, թե որքան լավն ու յուրահատուկ է միտքը։ Անհրաժեշտ է կենտրոնանալ այն մտքերի վրա, որոնք գտնվում ենք պատուհանի վերին աջ հատվածում։

«Յուրահատկության պատուհան»՝  (մարքեթինգային մտքերի հավաքագրման համար

Օգտագործելով այս պարզ գործիքները, կարող եք խփել հենց նշանակետին ու հավաքագրել այն մտքերը, որ կօգնեն ձեր մարքեթինգի արշավի ձևավորմանն ու ստեղծմանը։

Քայլ 4. Իրագործեք մտքերը

Եվ վերջապես, միտքն առանց իրագործման մնում է պարզապես գաղափար։ Այն իրագործելու համար անհրաժեշտ է, որ դրա կատարման համար պատասխանատու թիմը ունենա ճիշտ էներգիա և մոտիվացիա։ Ներկայացնում եմ ձեզ «Աշխատակիցների մոտիվացիայի» հետևյալ սխեման (Պատկեր 3).

Թիմի մոտիվացիայի սխեմա

Երբ կատարում եք աշխատանքի բաժանում, համոզված եղեք, որ յուրաքանչյուր պատասխանատու անդամ ունի վերը նշված սխեմայի բոլոր հատկությունները՝ ունի բավարար ինքնավարություն, որի արդյունքում թիմի ղեկավարը միկրոկառավարում չի անում, ունի անհրաժեշտ հմտություններ՝ գործը կատարելու համար և, վերջապես, գնում է նույն նպատակի հետևից, ինչ թիմը։ Նշված երեք կետերը կերաշխավորեն մոտիվացված աշխատանքի ընթացքը։

Այնուհետև, իրագործվելիք մտքերից առանձնացրեք նրանք, որ պետք է ստանան առաջնահերթություն։ Պատկեր 4-ում ներկայացնում է «Առաջնահերթության մատրիցան».

«Առաջնահերթության մատրիցա»՝ մարքեթինգային մտքերի հավաքագրման համար

Ուղղահայաց առանցքը մատնանշում է, թե որքան շտապ է խնդիրը։ Հորիզոնական առանցքը մատնանշում է, թե որքան կարևոր է խնդիրը։ Տեղադրեք այստեղ ձեր խնդիրները և սկսեք իրագործել այն մտքերը, որոնք գտնվում են համակարգի վերին աջ հատվածում։ Օգտագործեք այս մատրիցան, մտքերի իրագործման ժամանատախտակ ստեղծելու համար՝ ըստ առաջնահերթության։

Ահա և վերջ, աբստրակտ գաղափարներից մինչև մարքեթինգային մտքերի հավաքագրում ու իրականացում։ 4 պարզ քայլ, որ մտքերի հավաքագրումը կդարձնեն առավել արդյունավետ։

Իսկ ի՞նչ գործիքներ եք Դուք օգտագործում, որ նշված չէին այս նյութում։