Apple-ը պաշտոնապես թողարկել է macOS Big Sur-ը՝ macOS-ի վերջին տարբերակը, որը ներբառնման համար հասանելի է Mac համակարգիչներում:
Սա macOS-ի ամենամեծ թարմացումն է:
Big Sur-ը, որը հայտնի է նաև որպես macOS 11.0, մի շարք նոր հնարավորություններ է ավելացրել Apple-ի laptop-ների և desktop-ների համար: Նոր OS-ն ունի top-to-bottom ինտերֆեյսի վերափոխում, icon-ներ և menu bar, նոր control center UI, որը կհիշեցնի Ձեզ iOS-ի մասին, widget-ներ (ինչպես iOS 14-ում) և մի շարք այլ բարելավումներ:
Նոր macOS-ը նախապես տեղադրված կլինի Apple-ի նոր հայտարարված M1-powered MacBook Air-ի, MacBook Pro-ի և Mac mini համակարգիչների վրա, որոնք կթողարկվեն նոյեմբերի 17-ին: Apple-ը նշել է, որ OS-ը հատուկ օպտիմիզացված է այն նոր ARM-based համակարգերի համար, որոնք նաև թույլ կտան օգտատերերին՝ ունենալ iOS և iPad հավելվածներ իրենց համակարգիչներում:
Ոչ բոլոր Mac համակարգիչներին է հասանելի այս թարմացումը: Վերջինս հասանելի է հետևյալ Mac-երին.
- MacBook (2015 and later)
- MacBook Air (2013 and later)
- MacBook Pro (late 2013 and later)
- Mac mini (2014 and later)
- iMac (2014 and later)
- iMac Pro (2017 and later — i.e., all models)
- Mac Pro (2013 and later)
Big Sur-ը կարող եք ներբեռնել այստեղից: