LinkedIn-ն այս շաբաթ հրապարակել է մի շարք նոր հնարավորությունների և գործիքների մասին՝ խթանելու ներգրավվածությունն ու փոխգործակցությունը հարթակում։

- Խմբերի ադմինները կարող են օգտվել “review” գործիքից նախքան հրապարակումն անելը, որը տարածված հնարավորություն է այլ օնլայն հարթակներում, և վերջապես այն LinkdIn-ին էլ հասավ,
- Խմբերի ադմինները կարող են թույլ տալ կամ արգելել խմբի անդամներին՝ հրավիրել այլ անձանց իրենց խումբ, ավելի շատ վերահսկողություն կիրառելով նոր անդամների վրա,
- Խմբերի ադմինները կարող են ջնջել ընտրված անդամի բոլոր հրապարակումները,
- Խմբերի ադմինները կարող են արգելափակել անդամներին միանգամից խմբում կատարած մեկնաբանություններից,
- խմբի անդամները կարող են որոնել մեկնաբանություններ կամ քոնթենթ,
- հնարավոր է կիսվել խմբի մասին ինֆորմացիայով LinkedIn feed-ում և անձնական հաղորդագրություններում,
- խմբի անդամները նույնպես կկարողանան գտնել խմբի հրապարակումները, որոնք առաջարկվել են ադմինների կողմից:
