Photoshop-ն ավելացրել է երկու շատ կարևոր նոր հնարավորություններ iPad-ի օգտատերերի համար․ refine edge brush-ը և rotate canvas գործիքը։
Refine edge brush-ը լուսանկարիչների սիրելի գործիքն է։ Դա լավագույն, եթե ոչ միակ միջոցն է ճշգրիտ կերպով նշելու մազերի ծայրերը։ Photoshop AI-ի և հավելվածի այլ գործիքների միջոցով դուք կկարողանաք պատշաճ և ճիշտ կերպով նշել ամենաբարդ ֆորմաները։
Photoshop-ը նաև ավելացրել է rotate canvas գործիքը։ Իհարկե շատերը կհամաձայնեն, որ ամենասկզբից էլ այս գործիքը պետք է լիներ iPad-ի Photoshop-ի վրա, սակայն լավ է ուշ քան երբեք։ Ինչպես արդեն հուշում է գործիքի անունը, այն թույլ է տալիս երկու մատներով շրջել այն canva-ները, որոնց վրա աշխատում եք։
Photoshop app-ն iPad-ի համար թողարկվել է անցած տարի՝ իր առաջին դեսքթոփ տարբերակից 30 տարի անց։