Google-ը թողարկել էր Google Maps-ը 15 տարի առաջ՝ 2005թ․-ի փետրվարի 8-ին, և այդ առթիվ, այն հրապարակել է նոր Map Icon, նոր հնարավորություններ և ավելին։
Ներքևում կտեսնեք նոր լոգոն կամ այսպես կոչված Map Pin Icon-ը․

Ահա Google Maps-ի նոր հնարավորությունները iOS-ի և Android-ի համար․
- Explore: Եթե փնտրում եք մոտակա վայր լանչի համար, կենդանի երաժշտություն լսելու կամ խաղեր խաղալու համար, Explore tab-ում կարող եք գտնել տեղեկություններ, rating-ներ, review-ներ և ավելին 200 միլիոն վայրերի մասին ամբողջ աշխարհում, ներառյալ ռեստորաններ, մոտակա տեսարժան վայրեր և այլն։
- Commute: Եթե դուք ուղևորվում եք ձեր ավտոմեքենայով կամ հանրային տրանսպորտով, Commute tab-ը կօգնի ձեզ համոզվել, որ դուք ամենաարդյունավետ ուղղու վրա եք, դուք կստանաք real-time երթևեկության թարմացումները, ուղևորվելու ժամանակը և այլընտրանքային ճանապարհների առաջարկներ։
- Saved:Մարդիկ պահպանել են ավելի քան 6․5 միլիարդ վայրեր Google Maps-ում, այժմ դուք կարող եք տեսնել բոլոր այս վայրերը մեկ տեղից։
- Contribute: Նոր Contribute tab-ի շնորհիվ դուք կարող եք հեշտորեն կիսվել ձեր գիտելիքներով ճանապարհների և հասցեների, բացակայող վայրերի վերաբերյալ, բիզնես review-ների և նկարների հետ միասին։
- Updates: Նոր Updates tab-ը կտրամադրի թրենդային, պարտադիր տեսնելու վայրեր փորձագետներից և հրապարակողներից, ինչպես օրինակ The Infatuation-ն է։
Ներքևում կարող եք տեսնել GIF`այս նոր հնարավորություններից մի քանիսի վերաբերյալ․

The point of view of your article has taught me a lot, and I already know how to improve the paper on gate.oi, thank you. https://www.gate.io/pt/signup/XwNAU
The point of view of your article has taught me a lot, and I already know how to improve the paper on gate.oi, thank you. https://www.gate.io/signup/XwNAU