Google Chrome բրաուզերի ապագա տարբերակը address bar-ում ցույց կտա միայն վեբ կայքի անունը։
Ըստ Android Police-ի կողմից ներկայացված փաստաթղթերի՝ այս թարմացումը կլինի Chrome-ի հաջորդ տարբերակում (version 85)։
Փաստաթղթերում ներկայացված են մանրամասներ՝ Chrome-ի նախնական թողարկվող տարբերակի փորձարարական հնարավորությունների մասին, որոնք փոփոխում են browser-ի address bar-ի տեսքն ու գործառույթը։
Այս փորձարարական հնարավորությունն ըստ Chrome-ի ծրագրավորողների՝ կոչվում է “flag”։
Հիմնական “flag”-ը կոչվում է “Omnibox UI Hide Steady-State URL Path, Query and Ref”։ Այս հնարավորության շնորհիվ Chrome browser-ը թաքցնում է URL-ի բոլոր հատվածները, բացի դոմեյնի անունից։
Ներկայումս Chrome-ը ցույց է տալիս վեբ էջի URL path-ի մեծ մասը, չնայած որ այն թաքցնում է ‘HTTP/HTTPS’-ը և ‘www’-ն։
Շուտով այն ավելի կկրճատվի՝ ցուցադրելով միայն դոմեյնի անունը և domain extension-ը։