Google-ը ստիպում է Nest-ի բոլոր օգտատերերին՝ օգտագործել two-factor authentication հնարավորությունը, որն օգտակար և ապահով լուծում է։
Two-factor authentication-ը կամ կրճատ՝ 2FA-ն, աուտենտիֆիկացիայի կամ վավերացման կարգ է, որի դեպքում օգտատերն ակկաունտ մուտք գործելուց առաջ պետք է գրի երկու տեսակի ինֆորմացիա։ Այս ինֆորմացիան սովորաբար ներառում է իր գաղտնաբառը, ինպես նաև առանձին կոդ, որն իրեն է ուղարկվում իմեյլի կամ տեքստի տեսքով։
2FA-ի գաղափարն այն է, որ այն վիրտուալ կերպով անհնար է դարձնում որևէ մեկին՝ մուտք գործել Ձեր ակկաունտ, անգամ եթե ունեն Ձեր գաղտնաբառը։ Եթե նրանք չունեն հասանելիություն նաև այն սարքավորմանը կամ ծառայությանը որտեղ դուք կստանաք 2FA կոդը, ապա չեն կարող մուտք գործել Ձեր ակկաունտ։
Այն հատկապես անհրաժեշտ է Smart Home սարքավորումներին, հաշվի առնելով այն փաստը, թե ինչքան հեշտ է դրանց հասանելիություն ձեռք բերելը։ Հենց այս պատճառով էլ Google-ը՝ Nest-ի սեփականատերը, հայտարարել է, որ այն շուտով կպահանջի Nest-ի բոլոր օգտատերերից՝ օգտագործել 2FA։